Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Նոր ուժի գործնական չափանիշները. Հայաստանի քաղաքական իմունիտետի վերականգնման ճանապարհը

Օրերս հրապարակվեց սոցհարցման տվյալ, կապված Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրության հանդեպ քաղաքացիների մոտեցումների հետ, որից պարզ էր, որ կա ներկայիս քաղաքական դերակատարների հանդեպ հանրային մեծ հիասթափություն ու անտարբերություն: Իհարկե այդ իրողությունը արձանագրելու համար բոլորովին չկա սոցհարցումների կարիք, քանի որ դրա համար բավարար է ընդամենը հետևել քաղաքացիական տարբեր շերտերի ու խմբերի դրսևորումներին թե սոցցանցերում, թե նաև տարբեր վայրերում: Կամ, զրուցել քաղաքացիների հետ: Սա իհարկե չի նշանակում, թե չկա սոցիոլոգիայի կարիք: Ավելին, Հայաստանում կա հակառակը՝ սոցիոլոգիայի ինստիտոււտի կայացման, լրջացման, հասարակական հեղինակության բարձրացման անհրաժեշտություն, ինչը սակայն խոսակկցության այլ նյութ է:

Ցավոք սրտի, անցնող մոտ երեք տասնամյակում սոցիոլոգիան դարձել է քաղաքական կոնյուկտուրայի և բարքերի զոհը: Վերադառնալով քաղաքացիների քաղաքական վերաբերմունքին, այստեղ առաջացող վստահության վակուումը ակնառու է անզեն աչքով, ինչպես նշեցի, հետևաբար խնդիրը ունի ոչ թե արձանագրման, այլ այսպես ասած լուծումների կարիք: Եթե պարզեցված բնորոշեմ, ապա պետք է լուծել անվստահության հարցը, կանգնեցնել հիասթափության, անտարբերության ձնագունդը, որովհետև այն առաջացնում է լրջագույն բացեր քաղաքական օրգանիզմի համար, ինչի հետևանքով քաղաքական կյանքի հիմնական ներկապնակը կամ դերակատարների շրջանակը կազմում են առավելապես մարգինալ խմբերը:

Հասարակության մեծամասնությունը դուրս է մնում քաղաքական պրոցեսներից, ըստ այդմ առաջանում է խզում՝ քաղաքականության ու հասարակության միջև, ինչը ցանկացած երկրի համար ազգային անվտանգության սպառնալիքներից մեկն է: Երևանի քաղաքապետի ընտրությանն ընդառաջ հանրային տրամադրությունները դրա ինդիկատորներից մեկն են, իսկ խնդիրը անշուշտ ավելի լայն է: Մասնավորապես, այսօր Հայաստանում քաղաքական իշխանության գտնվող ուժը այդ դիրքում է ոչ թե ամբողջական հանրային աջակցության, այսպես ասած ինքնաբավ, պրոգրեսիվ լեգիտիմության, այլ պասիվ լեգիտիմության բերումով:

Այսինքն, իշխանության լեգիտիմությունն ավելի շատ ձևավորում է ոչ լեգիտիմ ընդդիմությունը կամ ընդդիմոությունները, հանրությունը իշխանություն ձևավորում է եթե ոչ ավելի շատ, ապա առնվազն կիսով չափ բացասման սկզբունքով՝ այսինքն նախկին իշխանության վերադարձ թույլ չտալու: Սրանք մեզանում քարոզչական ուշադրության արժանացող խնդիրներ են, մինչդեռ դրանք խորքային արատներ արտահայտող երևույթներ են, որոնք ունեն էական լուծումների կարիք, քանի որ քայքայում են Հայաստանի քաղաքական իմունիտետը: Միևնույն ժամանակ, դրա լուծումների վերաբերյալ քննարկումներն ու խոսակցությունները կրում են առավելապես մեխանիկական բնույթ, այն տրամաբանությամբ, թե՝ կա նոր ուժի պահանջարկ և պետք է ձևավորվի այդ նոր ուժը: Մինչդեռ գործնականում չկա խորքային թե ուսումնասիրություն՝ ու հենց այստեղ կա իրապես մասնագիտական և բարեխիղճ սոցիոլոգիայի կարիք, և թե գործնական պատկերացում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի այդ նոր ուժը, ինչ բովանդակությամբ, ինչո՞վ նոր՝ դեմքո՞վ միայն, թե որակով, բովանդակությամբ, կառուցվածքով, քաղաքական մեթոդաբանությամբ և մոդելով նոր: Այդ հարցերի պատասխաններն է, որ պետք է դնեն Հայաստանի քաղաքական իմունիտետի գոնե նախապատերազմական վիճակի վերականգնման, իսկ գործնականում՝ նոր որակի իմունիտետի ձևավորման հիմք: Այդ ամենի վերաբերյալ իրապես առարկայական խոսակցությունն է, որ պետք է բերի քաղաքականություն երևույթի հանդեպ հանրային կայուն վստահության վերականգնման և հանրության ու քաղաքականության «կապի» վերստեղծման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում