Ինչպես հաղորդում է «Առաջին լրատվականի» թղթակիցը Երևանի մարզահամերգային համալիրից, Վիկ Դարչինյանը քիչ առաջ ավարտված մենամարտում վստահ հաղթանակ է տարել հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի նկատմամբ:
12 ռաունդների արդյունքում երեք կողային մրցավարներն էլ հաղթանակը շնորհել են մեր փորձառու բռնցքամարտիկին` 119-107, 120-107, 120-107: Այսպիսով, Վիկ Դարչինյանը հերթական անգամ պաշտպանեց իր չեմպիոնական գոտին, այս անգամ` հայրենիքում:
Նշենք, որ Վիկին միայն մեկ անգամ հաջողվեց նոկդաունի ենթարկել հակառակորդին` չնայած ողջ մարտի ընթացքում տեղացած բազմաթիվ հուժկու հարվածներին: