Լաչինի հարցով գործուն քայլեր են պետք․ առանձին դերակատարներ ունեն Բաքվին ճնշելու գործիքակազմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը:
Քաղաքագետը կարծում է, որ միջազգային տարբեր դերակատարների կողմից հետաքրքրվածությունը ստիպելու է Բաքվին վերանայել իր որոշումները․ «Միջանցքի ապաշրջափակումը հարցի լուծում չի ենթադրում, դա ժամանակավոր լուծում կլինի: Պետք է պահանջել ոչ թե ապաշրջափակում, այլ միջազգային հստակ մեխանիզմներով միջանցքի անձեռնմխելիություն»: