Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

100 տոննա նվիրատվությունը դեռ չի հասել Արցախ․ բաշխումը լինելու է արդարության սկզբունքով

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով, առաջին փուլով, 100 տոննա պարենային մթերք է նվիրաբերել ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը: Հիմնադրամից տեղեկացնում են, որ հաջորդիվ օգնությունը կլինի առաջին անհրաժեշտության դեղորայքի տեսքով:

2021-2022թթ․ «Հայաստան» հիմնադրամն Արցախում իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի բազմոլորտ ծրագրեր՝ ուղղված հետպատերազմյա շրջանի հաղթահարմանը։

Եվ հիմա արցախցիները և հայաստանցիները պահանջում են հաշվետվություն։ Արցախցիներից մեկը ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․ «Ես այդ օգնությունները կրող մի մասնիկն եմ,  ձեզ խնդրում և պահանջում եմ՝ ներկայացնել մանրակրկիտ հաշվետվություն, որպեսզի երբ երեսովս տան, որ օգնել են ինձ, ես հասկանամ, թե ինչ օգնություն է եղել դա, իսկ միգուցե ես հրաժարվելու եմ այդ օգնությունից։ Դրա համար հստակեցրեք։ Հարգելի՛ պատգամավորներ, կարծում եմ, ամենից առաջ դուք պետք է հաշվետվություն պահանջեք՝ ձեզ ընտրողների շահերը պաշտպանելու առաքելությամբ»։

Մինչ արցախցիները, հայաստանցիները պահանջում են մանրակրկիտ հաշվետվություն,  Արցախի պատգամավորներից կան, որ անգամ տեղյակ չեն օգնությունից, նման պահանջներից։ Արցախի Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց․ «Տեղյակ չեմ այդ պատմությունից, լավ կլինի հանձնաժողովի նախագահից հարցնեք»։

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ ինչպես է բաշխվելու, բայց վստահ է, որ ազնիվ է բաշխվելու։

«Նման խնդիր չկա, բոլորս միասին  քննարկում ենք, որ ինչ-որ կերպ այս վիճակից դուրս պետք է գանք»,-ասաց Արթուր Թովմասյանը։ Արցախի ԱԺ նախագահը վստահեցրեց, որ բաշխումը լինելու է արդարության սկզբունքով և հավասար։ Նա նաև տեղեկացրեց, որ մինչև հունվարի 25-ը հստակ կարգ կմշակվի․

«Նախագահի գլխավորությամբ՝ կառավարությունը, ԱԺ-ն քննարկումներ են անում։ Արդարության առաջին գրավականն էլ ներդրված կտրոններն են, որ բոլորին հասնի, ազնիվ է լինելու, դժգոհությունը հասարակության մեջ կքչանա։ Եթե առաջ 2000 խնդիր ունեինք, շրջափակումից հետո 20․000 խնդիր ունենք։ Ամսի 25-ից հետո ԱԺ պատգամավորներն օպերատիվ շտաբի անդամների հետ հերթական հանդիպումները կունենան, կհանդիպեն ժողովրդի հետ, տեղում բարձրացած հարցերին կծանոթանան։ Այս հանդիպումներին պետնախարարը ցանկություն է հայտնել ներկա լինել։ Արձանարենք՝ Արցախում բոլորս հավասար ենք՝ ժողովուրդն ու իշխանությունը»։

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատվությունը դեռ չի հասել Արցախ։ Այն դեռևս Գորիսում է, և կարող է Արցախ հասնել կամ Կարմիր խաչի միջնորդությամբ, կամ ռուս խաղաղապահների։

«Արցախցին այսօր հասանելիություն չունի։ Նվիրաբերելը և տեղ հասնելը տարբեր բաներ են»,-ասացին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից՝ հավելելով, որ 100 տոննան տեղ հասնելուց հետո Արցախի կառավարությունը հավասար բաշխում կիրականացնի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում