Thursday, 23 03 2023
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Կկանխենք ահաբեկչության միջոցով Թուրքիային ծնկի բերելու փորձերը»․ Էրդողան
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին և Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներին
Ավանեսյանը կարևորել է կնոջ ինքնազարգացման և ինքնադրսևորման համար հնարավորությունների ստեղծումը
Օսկար 2023-ի արարողությունը
23:45
Boeing-737 ինքնաթիռը՝ 184 ուղևորով, վթարային վայրէջք է կատարել Շերեմետևոյում
23:30
ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին
Պուտինին ձերբակալելը նշանակում է պատերազմ հայտարարել Ռուսաստանին
Շուշիի պես շեն քաղաքն իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար. Ռուբեն Վարդանյան
Միջազգային հանրության կողմից ուժի կիրառման հստակ դատապարտման բացակայությունը հանգեցրեց այն իրավիճակին, որին այժմ առերեսվում է ամբողջ աշխարհը․ Միրզոյան
«Տարօրինակ հակասություն» Փաշինյան-Բլինքեն հայտարարություններում
«Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
Դուռ չենք շրխկացնում, բայց հարաբերությունների հիմքում պետք է լինի արժանապատվություն
22:07
ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում խոլերայի տարածման շատ բարձր ռիսկի մասին
Ֆրանսիայի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը զգուշացում է
21:50
Ռուսաստանը դարձել է Իրանի խոշորագույն օտարերկրյա ներդրողը
21:40
Ուկրաինայի ցամաքային ուժերը հակահարձակում են սկսում Բախմուտում
Հայաստանի համար Ռուսաստանից եկող վտանգները ավելի մեծ են, քան՝ Թուրքիայից
21:20
Սպիտակ տունն անհիմն է համարում Պուտինի մեղադրանքները
21:10
ԱՄՆ-ն իր դրոնին հարվածած ռուս օդաչուին անվանել է «ապուշ»
«Վիվամեդ» կլինիկան ցանկանում է հրաժարվել Սաակաշվիլիի բուժումից
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
20:40
Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող քաղաքում հազվագյուտ տորնադո է տեղի ունեցել
20:30
Կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները
Իսրայելում ընդդիմության բողոքի ակցիաներ են տեղի ունենում Նեթանյահուի դատական բարեփոխումների դեմ
Գեղհովիտցին պարտքերը մարելու համար սպանել է ծանոթին․ հափշտակած գումարով մարել է պարտքի մի մասը
20:10
Գերմանական BILD հրատարակությունը Վրաստանը ներառել է 2023 թ.-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Էդինբուրգի նավանորոգարանում ամերիկյան նավ է կողաշրջվել. կա 35 վիրավոր
Արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը շեշտակիորեն նվազել է

Մոսկվան Հայաստանին կսպառնա ոչ թե գործողությամբ, այլ անգործությամբ. ՌԴ ԱԳՆ հայտարարությունն ազդակ էր Բաքվին. Դուբնով

«ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը ցույց  է տալիս, որ Մոսկվան փորձում է օգտագործել իրավիճակը, որպեսզի  փոքր ինչ  չեզոքացնի Լաչինի միջանցքի հետ կապված իր պասիվությանն  ուղղված մեղադրանքները։ Այն իմաստով Մոսկվան որոշակիորեն հակահարձակման է գնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Վադիմ Դուբնովը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: Այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա նրանք Ադրբեջանի հետ կհամաձայնենցնեին իրենց առաքելության աշխատանքի պայմանները։

Նրա դիտարկմամբ՝ կան այլ հանգամանքներ ևս.«Սա նաև ազդակ է Ադրբեջանին՝ առ այն, որ այն իրավիճակում, որում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները հայտնվում են Հայաստանի տարածքում, Մոսկվայի դիրքորոշումը մոտ կլինի ադրբեջանական դիրքորոշմանը, որը ևս այսօր արևմուտքի հետ հարաբերությունների լավագույն ժամանակահատվածը չի ապրում՝ նկատի ունեմ Ֆրանսիային, Եվրախորհրդին ու եվրոպական այլ կառույցներին»։

Վադիմ Դուբնովն ընդգծեց, որ Մոսկվան այսպիսով ցույց  է տալիս, որ այնքան էլ գոհ չէ Հայաստանի աշխարհաքաղաքական նոր ընտրությամբ.«Այս ամենի հետ մեկտեղ , ես գտնում եմ, որ Մոսկվան այնքան էլ մտահոգված չէ։ Ես չէի դրամատիզացնի այս հայտարարությունը։ Մոսկվան հասկանում է, որ այս ընտրությունը համակարգային չէ, ես նույնպես այդպես եմ կարծում։ Որպեսզի իսկապես նախանշես արտաքին քաղաքական վեկտորդ ու նախընտրություններդ, բավարար չէ բանավոր հայտարարություններ անել։ Դեպի արևմուտք գնալը երկրի ներսում համակարգային շատ լուրջ փոփոխություններ է ենթադրում»,-նկատեց մեր զրուցակիցը՝ մեջբերելով Վրաստանի օրինակը 2003-2004 թվականներին։

Դուբնովի խոսքերով՝  բոլորը շատ լավ հասկանում են, որ եթե Մոսկվան այժմ փոխի Լաչինի միջանցքի հարցում իր դիրքորոշումը, օգնի Հայաստանին, ապա ամեն ինչ կվերադառնա դարավոր եղբայրության ու ռազմավարական գործընկերության մասին հայտարարությունների մակարդակին.«Ըստ իս՝ դա բոլորը հասկանում են։ Մոսկվան Հայաստանին հասկացնում է, որ սպասում է այդ վերադարձին՝ անկախ նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի Լաչինում կամ առհասարակ Հայաստանում»։

Մեր այն դիտարկմանը, թե մասնագետները Մոսկվայի այս հռետորաբանությունը համեմատում են նախքան Ուկրաինա ներխուժման հռետորաբանության հետ, Վադիմ Դուբնովն ասաց.«Ես չէի համեմատի Ուկրաինային ու Հայաստանին։ Միանգամայն տարբեր դրվագներ ու իրավիճակներ են։ Մոսկվան Հայաստանին սպառնում է ավելի շուտ ոչ թե ինչ-որ գործողությամբ այլ անգործությամբ։ Ես կարծում եմ, որ այդ սպառնալիքներում ևս նոր բան չկա»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում