Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԱՄՆ-ի զինվորականները Սոմալիում ոչնչացրել են ԻՊ-ի պարագլխին

Միացյալ Նահանգների զինվորականները ոչնչացրել են Սոմալիում ,Իսլամական պետությունե ահաբեկչական խմբավորման պարագլուխ Բիլալ ալ-Սուդանիին և շուրջ 10 գրոհայինների, հայտնել են ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները: Այդ մասին տեղեկանում Է Reuters գործակալությունից:

Հակաահաբեկչական գործողությունն անցկացվել է չորեքշաբթի օրը երեկոյան Սոմալիի հյուսիսում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով։

Պաշտոնատար անձինք հավելել են, որ «հանգամանալի պլանավորման և պլանի անթերի կատարման շնորհիվ ԱՄՆ-ի զինվորականների կամ քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չեն եղել»: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել է ալ-Սուդանիի ոչնչացումը:

«Հունվարի 25-ին նախագահի հրամանով ԱՄՆ-ի զինվորականները հարձակողական գործողություն են իրականացրել Սոմալիի հյուսիսում, որի արդյունքում սպանվել են ԻՊ-ի մի քանի անդամներ, այդ թվում՝ Բիլալ ալ-Սուդանին՝ Սոմալիում ԻՊ-ի պարագլուխը և ԻՊ-ի համաշխարհային ցանցի առանցքային միջնորդը», – գրված է Պենտագոնի տարածած հայտարարությունում։

Օսթինը նշել է, որ ալ-Սուդանին «պատասխանատու է եղել Աֆրիկայում ԻՊ-ի աճող ներկայությանն աջակցելու և ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Աֆղանստանում, խմբավորման գործողությունները ֆինանսավորելու համար»:

«Մենք երախտապարտ ենք մեր անվանի զինծառայողներին, ինչպես նաև մեր հետախուզական հանրությանն ու մյուս միջգերատեսչական գործընկերներին այս հաջող հակաահաբեկչական գործողության իրականացման գործում նրանց ցուցաբերած աջակցության համար», – ասվում է Պենտագոնի ղեկավարի հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում