Monday, 27 03 2023
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
Իսրայելի դատական բարեփոխումները քննադատելուց հետո պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել
Մի շարք հասցեներում ջուր չի լինի
Մոսկվան այս փուլում խաղաղության համաձայնագրի նոր տարբերակ չի առաջարկի. պայմանագիրը հեռու է անգամ ձևավորվելուց
Դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով․ նախարար
Թուրքիա այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է՝ 227․965 մարդ
Սիսիան և Անի համայնքներում ՔՊ-ն հաղթել է
Քննիչ հանձնաժողով չներկայանալու դեպքում տվյալ անձին սպառնում է քրեական պատասխանատվություն․ Մովսես Հակոբյանն ու մյուսները չեն կարող չներկայանալ
Սիսիանում «ՔՊ»-ն հավաքել է 63,5% ձայն. Սիսիանի «ՔՊ» թեկնածու
Հայաստանում իրավունք չունենք կառուցելու 1200 մեգավատտ հզորության ատոմային բլոկ․ կդառնանք երկրորդ Չեռնոբիլ
Ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի․ վարչապետ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն. ՀԷՑ
Հայ-ամերիկյան հարաբերության համեստն հմայքն ու անհամեստ պաթոսը
Արհեստական ​​ինտելեկտը տասնամյակների ընթացքում ամենակարևոր տեխնոլոգիական առաջընթացն է. Բիլ Գեյթս
Անի համայնքում նախնական տվյալներով հաղթել է ՔՊ-ն
23:45
Ֆրանսիան վտանգ է համարում ոչ միայն TikTok-ը, այլև Instagram-ն ու WhatsApp-ը
Անթույլատրելի երևույթները վերացվելու են, քայլ առ քայլ․ ԱՀ պետնախարար
23:30
Tesla-ի զեղչերը Չինաստանում քաոսի են հանգեցրել ավտոմեքենաների շուկան
Անի համայնքում նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատար է
Շիրակի մարզպետը նոր նշանակում է արել
ԱՄՆ դեսպանը ներկա է գտվել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը
Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. նա հոսպիտալացվել է
Ինչո՞վ է տարբերվում Google-ի Bard-ը ChatGPT-ից
Կյանքից հեռացել է հայտնի ամերիկահայ գրող Երվանդ Ազատյանը
Սիսիանի մի քանի բնակավայրերում նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատար է
«Անկախ դիտորդը» հայտնում է Սիսիանում արձանագրած ընտրախախտումների մասին
Հայտնի են Սիսիանի մի շարք բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները
Գլխավոր դատախազությունը՝ ավագանու արտահերթ ընտրությունների ենթադրյալ խախտումների մասին
Արցախի դեպքում՝ պայքարել ու մնալ Ադրբեջանի կազմում անհնար եմ համարում

Նման հռետորաբանություն ՌԴ-ն կիրառում էր նաև Ուկրաինայի նկատմամբ, բայց այսօր ռեսուրս չունի Հայաստանին որևէ կերպ վնասել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

-Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության առնչությամբ, ասելով, որ դա կսրի գոյություն ունեցող հակասություններն ու աշխարհաքաղաքական դիմակայություն կմտցնի ռեգիոն: Ավելին՝ ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է այդ հարցում նաև Ադրբեջանի կարծիքը ճշտել։ Ի՞նչ մտավախություններ ունի Ռուսաստանն ըստ Ձեզ, արդյոք Հայաստանը մանր քայլերով պոկվում է ռուսական ազդեցությունից։

Սա պարզապես ակնհայտորեն ցուցադրում է Ռուսաստանի սնանկությունը՝ այդ թվում նաև մտքի սնանկությունը։ Այլևս որևէ  գործիքակազմ չունեն, պարզապես փորձում են ինչ-որ վախեր տարածել, դա իրենց բնորոշ է։ Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական դիմակայության մասին նրանց հայտարարությանը, ապա ակնհայտ է, որ ոչ մի աշխարհաքաղաքական դիմակայություն չի կարող լինել։ Փաստ է, որ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանի փաստաբանը դառնալ։ Քչերի համար էր անկանկալ, թե ում շահերն էին նրանք տարածաշրջանում առավելապես պաշտպանում։ Այնպես որ Հայաստանը փոքր քայլերով, բայց իսկապես վերադառնում է իր բնական հունին, նա  արևմտյան երկրների, քրիստոնեական քաղաքակրթության հետ է, որն արդեն ոչ զինվորական ներկայացուցիչներով ցույց է տալիս իր կարողությունները։ Իրեն աշխարհի երկրորդ բանակ հռչակած երկիրը սկսում է վախենալ անզեն եվրոպական դիտորդներից։ Սա այն ուժն է, որը մենք, ցավոք, 30 տարի չենք օգտագործել։ Սա  աշխարհում մեր բնական տեղն է։

-Կա տեսակետ, որ Մոսկվան նման հռետորաբանությունից կիրառել է նաև Ուկրաինայի հետ կապված՝ այսպես կոչված հատուկ օպերացիայից, իսկ իրականում Ուկրաինա ներխուժելուց առաջ: Կա՞ վտանգ, որ այստեղ ևս Կրեմլը կգնա նույն սցենարով։

-Նման հռետորաբանություն Ռուսաստանն իսկապես օգտագործել է  Ուկրաինայի ուղղությամբ, բայց հիմա այդ պետությունն այնպիսի իրավիճակում է, որ Հայաստանի հանդեպ ոչ մի այլ քայլեր իրականացնել չի կարող։ Հնարավոր է փորձեն ինչ-որ տնտեսական ճնշումներ գործադրել, որոնց մասին մենք վաղուց խոսում էինք՝ այն համատեքստում, որ տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացվի, բայց այդ ճնշումները նույն Վրաստանի հետ կապված ընդամենը օգնեցին Վրաստանին դիվերսիֆիկացնել իր երկրի  տնտեսությունը։ Կփորձեն ճնշումներ գործադրել Հայաստանի տնտեսության վրա, Հայաստանն էլ կդիվերսիֆիկացնի իր տնետսությունը։ Ուշացումով, բայց կանի։ Ինձ թվում է՝ դա պետք է սկսած լինեիք երեկվանից կամ երեկ չէ առաջին օրվանից, չսպասեինք որևիցե ճնշումների։ Այլ գործուն մեխանիզմներ Ռուսաստանը չունի, կարող է սկսել շահարկել այն  հայկական համայնքի մասին նկարած թվերը Ռուսաստանում, որը նույնպես, ինչպես ռուսական ամբողջ քարոզչությունը, սուտ է։ Իրական հայ մարդիկ, ովքեր ուզում են իրենց ապագան տեսնել Հայաստանի հետ՝ կգան Հայաստան և որևէ տեսակի ճնշումների չեն խափնվի։

Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր դարերով են ապրել այնտեղ, նրանց դժվար թե կարողանան ինչ-որ բանով վնասել, այնպես որ պետք է կարողանալ այդ շանտաժներին չտրվել։ Եթե նույնիսկ փորձեն նման բաներ խոսել, պետք է այդ շանտաժներին չտրվել։ Ռուսաստանի գործիքակազմը շատ փոքր է, նրանք այս պահին կարող են միայն սպառնալ։ Իրենք ամեն օր դրանով են զբաղված՝ սուտ քարոզչություն կամ սպառնալիքներ, բայց դա աշխարհի վրա չի տարածվում՝ հատկապես  այն որոշումից հետո, որ ՌԴ իշխանությունների համար հատուկ տրիբունալ պետք է գործի, ինձ թվում է նրանց տոնայնությունը կիջնի նաև այլ ուղղություններով։ Ինչքան էլ իրենք փորձեն ձևացնել, որ դա իրենց վրա չի ազդում, շատ էլ լավ ազդում է, այնպես որ Հայաստանը պետք է անի այն, ինչ իր անվտանգության համար գտնում է ճիշտ։ Պետք է անենք արագ, աշխատենք ճիշտ գնահատական տալ այն բոլոր «սպառնալիքներին», որ գալիս են Ռուսաստանից։ Ռուսաստանն արդեն այն վիճակում չէ, որ փորձի իրական սպառնալիքներ հնչեցնել նա պետք է փորձի սադրել , Ադրբեջանն էլ միակ ճանապարհն է։ Ադրբեջանին էլ պետք չէ Եվրամիության հետ իր հարաբերությունները փչացնել, այնպես որ Ռուսաստանը կարող է սպառնալ, կարող են նույնիսկ թեթև սադրանքներ լինել։

Ինչ վերաբերում է իրենց ռազմաբազայի հետ կապված մտահոգություններին, ապա այնտեղ գտնվող այդ քանակությամբ զինվորները Հայաստանում ՞նչ կարող են անել, գրեթե ոչինչ։ Այնպես որ պետք է ճիշտ ռեգլամենտ մտածել, որ այդ զինծառայողներն, ըստ պայմանագրի, անեն այն, ինչ պետք է անեն, որ  Հայաստանի ուրիշ ոչ մի վայրում նրանց չնկատենք և եթե հնարավոր է՝ նույնիսկ դուրս բերել նրանց, որովհետև այդ քանակի զինուժը Հայաստանին ոչ ոքից չի պաշտպանում։Թուրքական սպառնալիքը ռուսներն էին հորինել, որպեսզի Հայաստանում իրենց ներկայությունն ինչ-որ իմաստ ունենար։ Իսկ այդ քանակի ռուսական զինվորները  այսպիսի սպառազինությամբ թուրքական բանակի հետ ոչ մի համեմատության չեն գնում։ Այնպես որ նրանց այնտեղ գտնվելը զուտ իրենց շահերից է գնում և ոչ Հայաստանի։

-Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքերով՝ Ռուսաստանի պարտությունն Ուկրաինայում կբացի ղարաբաղյան հակամարտությունը ճիշտ լուծելու հնարավորություն։ Ո՞րն է այդ ճիշտը Կիևի համար, երբ արդեն շուրջ ամիսուկես փակված միջանցքի ու հումանիտար աղետի մասով մենք քար լռություն ենք տեսնում Ուկրաինայի կողմից։

Ուկրաինայում պատերազմի 12-րդ  ամիսն է գալիս, Ուկրաինայի ԱԳՆ-ն հիմնականում  կատարում է այն աշխատանքը, որը կապված է պատերազմի հետ, պատերազմի ընթացքը մեր օգտին ուղղելու հետ կապված։ Ինչ վերաբերում է մնացած այլ հարցերին, ապա Ուկրաինան գրեթե  մի այլ հարցի, այս պահին այդքան էլ ուշադրություն չի դարձնում։ Եթե հիշում եք Հայաստանի սահմանին սեպտեմբերյան սրացումը, ապա առաջին հայտարարությունը տարածքային ամբողջականությունը սատարելու մասին եղել է Ուկրաինայից։ Ինչ վերաբերում է հայ-ուկրաինական հարաբերությունների մնացած հարցերին, ապա մենք պետք է անկեղծ լինենք և առաջինը հարցնենք՝ հայկական դիվանագիտությունը ի՞նչ է արել։ Ուկրաինայում պատերազմի 12-րդ ամիսն է գալիս, մեկ ամիս  առաջ փորձեր արվեցին Նոր տարվա շնորհավորանքը ներկայացնել որպես առաջընթաց երկկողմ  հարաբերությունների ձևաչափում։

Մենք իհարկե հասկանում ենք, որ Նոր տարվա շնորհավորանքը չի կարող ինչ-որ բան նշանակել։ Նույնիսկ տեքստի մեջ չկար պատերազմ, ցեղասպանություն բառերը, այն ամենը, ինչի հետ այսօր առնչվում է Ուկրաինան ու Ուկրաինայի ժողովուրդը։ Ես շատ անգամ ասել եմ, որ Հայաստանի կողմից պետք է հստակ դիրքորոշում։ Ձեր նշած հարցազրույցում Պոդոլյակն ասաց, որ երբ Ռուսաստանի հարցերն Ուկրաինայում լուծեն, բոլոր տեղերում հեշտ կդառնա իրավիճակը, բոլոր այն ազգերը, ովքեր տուժված են Ռուսաստանից՝ իրենց հարցերն ավելի հեշտ կլուծեն։ Իսկապես այդպես է, ես համամիտ եմ։ Մեր հայրենիքը՝ Հայաստանը ունենալով բազմադարյան պատմություն, կարող էր և չսպասել այդ օրվան և սկսել ավելի  նախաձեռնող քաղաքականություն վարել, ավելի պրոակտիվ, որովհետև մեր պահվածքից է, որ արևմուտքը մեր հանդեպ  իր վերաբերմունքն է ձևավորվում։ Ես որոշ հարցազրույցներում ասել եմ, որ շատ տարօրինակ էր ՄԱԿ-ում Լաչինի փակման հարցում մեղադրել ադրբեջանցի էկոլոգներին։ Երբ ամբողջ աշխարհը գիտի, որ միջանցքը ռուսական զորքերն են փակել, Հայաստանի ներկայացուցիչները գնում են ՄԱԿ ու ասում ադրբեջանցի էկոլոգներ։

Եվ սա այն դեպքում, երբ ոչ ոքի  համար գաղտնիք չէ, որ ճանապարհը փակել են ռուս զինվորականները։ Մենք տեսանք, որ Ղարաբաղից մարդիկ փորձեցին գնալ ու հանդիպել այդ էկոլոգների հետ։ Ո՞վ փակեց այդ մարդկանց ճանապարհը՝  ռուսական զորքերը։ Ռուսներն են փորձում որոշել՝ ով ինչ անի ռեգիոնում։ Երբ իրոք ռուսական գործոնը չի լինի, ամեն ինչ շատ ավելի պարզ կդառնա։ Քանի կա Ռուսաստանը, Ռուսաստանի ներգրավվածությունը կոնֆլիկտներում, միշտ լինելու է մշուշ, չլուծվածություն։ Այնպես որ Ուկրաինայի հաղթանակը նաև Հայաստանի հաղթանակն  է։ Ակնկալում եմ, որ ՀՀ իշխանությունները, բացի ամանորյա շնորհավորանքից, գոնե պատերազմի մեկ տարին լրանալու ժամանակ պատերազմը կանվանեն պատերազմ ցեղասպանությունը՝ ցեղպասնություն, որը եղել է Բուչայում,Իրպենում ու այլ վայրերում։Որպես իր պատմության մեջ ցեղասպանություն տեսած ժողովուրդ ու պետություն, Հայաստանը ճիշտ գնահատականով աշխարհին կցուցադրի, որ  այս ամբողջ պատմության ճիշտ կողմում է։ Կտեսնեք, որ դրանից հետո Հայաստանի  հանդեպ վերաբերմունքն արևմուտքի կողմից կփոխվի։ Այսօր աշխարհի երկրները բաժանվում են երկու մասի, նրանք, ովքեր ճշտի կողմից են, այսինքն՝ Ուկրաինայի, և ովքեր բռնապետի ու ցեղասպանի կողմից են։ Կան նաև լռողներ։ Ես կուզենայի, որ իմ հայրենիքն ասոցացվեր ճշտի, մարդասիրության հետ։ Մեր  հայ ժողովուրդն ամենալավին է արժանի։ ՀՀ իշխանությունների պարտականությունն է գտնել ճանապարհ դեպի ավելի լավը, որովհետև իրենք ընտրված են ժողովրդավարական ճանապարհով։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում