Thursday, 28 03 2024
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար

Ղազախստանը հայտարարել է Իրանին մոտ 250 մլն դոլարի 75 անուն ապրանք մատակարարելու պատրաստակամության մասին

Ղազախստանի իշխանությունները պատրաստ են Իրանի շուկային լրացուցիչ մատակարարել շուրջ 250 մլն դոլար արժողությամբ 75 անուն ապրանք։ Այդ մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Նշվում է, որ ըստ Ղազախստանի կառավարության մամուլի ծառայության՝ այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ալիխան Սմայիլովն Իրանի գյուղատնտեսության նախարար Սեյեդ Ջավադ Սադաթինեժադի հետ հանդիպմանը:

«Վարչապետը նշել է, որ 2022 թվականի հունվար-նոյեմբերին երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 20%-ով և կազմել գրեթե 500 մլն դոլար։ Դրա հետ մեկտեղ, փոխադարձ առևտրի ծավալն է՛լ ավելի մեծացնելու նպատակով Ղազախստանը պատրաստ է Իրանի շուկային լրացուցիչ մատակարարել մոտ 250 մլն դոլար գումարի 75 անուն ապրանք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, Ղազախստանի կառավարությունը տրամադրված է ակտիվ աշխատանքի՝ առևտրի ընդհանուր ծավալը մինչև 3 մլրդ դոլար ավելացնելու նպատակին հասնելու համար, որն առաջադրել են երկու երկրների ղեկավարները։

«Առանձնապես հեռանկարային է գյուղատնտեսական արտադրանքի շրջանառության աճը, որի բաժինը փոխադարձ առևտրում կազմում է գրեթե 80%: Մեր երկրները հնարավորություն ունեն ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի շրջանառությունն ավելացնել մինչև 1 մլրդ դոլար», – պարզաբանել է Սմայիլովը։

Նա ընդգծել է, որ համագործակցության առանցքային ուղղություններից են նաև տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը և «Հյուսիս-Հարավ» միջանցքը։ Իր հերթին Իրանի գյուղատնտեսության նախարարը նշել է նախօրեին կայացած ղազախաիրանական միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի բարձր արդյունավետությունը։

Նա ընդգծել է երկաթուղային ցանցի և ծովային ենթակառուցվածքի հետագա զարգացման կարևորությունն առևտրի և բեռնափոխադրումների ծավալների մեծացման համար, ինչպես նաև հայտարարել է Իրանի պատրաստակամությունն՝ ընդլայնելու ցիտրուսային արտադրանքի մատակարարումները Ղազախստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում