Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Ո՞րն է Թեհրանում Բաքվի դեսպանատան վրա հարձակման «շարունակությունը»

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա ավտոմատավոր անձի հարձակումը հետևանք է այն լայն հակաքարոզչության, որ Ադրբեջանի դեմ Իրանում իրականացվում է տևական ժամանակ: Այդ ներկայացուցիչը այդպիսով Իրանին է համարում պատասխանատու: Ադրբեջանի նախագահ Ալիևն էլ հարձակումը որակել էր ահաբեկչություն: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի իրավապահ կառույցները հանգամանալից և առանձնահատուկ ուշադրությամբ են քննում գործը, բացահայտելու դրա ամբողջ մասշտաբը: Թեհրանը դատապարտել է հարձակումը: Հիշեցնեմ, որ հարձակվողը ձերբակալվել է: Նա եղել է Կալաշնիկով ավտոմատով զինված և հարձակման հետևանքով սպանել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարին: Արդյո՞ք տեղի ունեցածը այսպես ասած «ռոմանտիկ» ինչ որ մեկի ձեռքի գործն է, թե՞ կան կազմակերպիչներ, որոնք ունեցել են ավելի հեռուն գնացող նպատակներ, այդ թվում գուցե Բաքվի ու Թեհրանի միջև լարվածության աճի նպատակադրում:

Համենայն դեպս, եթե հարձակվողը ձերբակալված է, թվում է, որ Իրանի իրավապահները կկարողանան ստանալ պատկերը և մասշտաբը, հասկանալու համար, թե կա՞ արդյոք տեղի ունեցածի հետևում որևէ երրորդ ձեռք, թե՞ ոչ: Եթե երրորդ ձեռք կա, ապա կնշանակի, որ այն ձախողվել է, քանի որ հարձակվողը հայտնվել է Իրանի իրավապահների ձեռքում: Համենայն դեպս, եթե խոսքը մասշտաբային նշանակության ինչ որ պլանի մասին է, ապա հարց է առաջանում, թե ինչպիսի՞ն պետք է լիներ հարձակման հետևանքը ըստ այդ պլանի: Թե՞ պլանն այդքանն էր՝ հարձակում, սպանություն՝ գոնե անվտանգության մի որևէ աշխատակցի, և այդ կերպ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունում որոշակի նստվածքի ձևավորում, հատկապես այն դեպքում, երբ այդ հարաբերությունը վերջին ամիսներին այդքան էլ անամպ չէ: Այն, որ տեղի ունեցածը նստվածք կթողնի՝ անկախ կազմակերպված և ավելի մեծ մասշտաբ ունենալ-չունենալուց, կասկածից վեր է: Արդեն իսկ Ալիևի բնորոշումը՝ ահաբեկություն, վկայում է այդ մասին, որ Ադրբեջանը գոնե հակված է այդ նստվածքին:

Ավելին, Բաքուն առնվազն ստանում է Թեհրանի հանդեպ այսպես ասած որոշակի «մուննաթի»՝ քաղաքական դիտողության հնարավորություն, առիթ: Այլ կերպ ասած, տեղի ունեցածծը բոլոր դեպքերում ունի ազդեցություն և խնդիրն իսկապես մասշտաբն է, հասկանալու համար, թե ինչ շարունակություն կարող է լինել: Իսկ այն, որ այդ ամենը իր հերթին ազդեցություն կարող է ունենալ ռեգիոնալ իրավիճակի վրա, թերևս նույնպես վեր է կասկածից: Խոշոր հաշվով, Ադրբեջանն ու Իրանը հազիվ թե լինեն անշրջելի լարմամբ և անգամ բախումնային դիմակայությամբ շահագրգռված, քանի որ դա կարող է երկուստեք ունենալ ծանր ու անկանխատեսելի հետևանք: Իհարկե Իրանն Ադրբեջանի «ատամով» չէ, սակայն անկասկած է, որ բախման դեպքում ի դեմս Ադրբեջանի Իրանը գործ է ունենալու որոշակի կոալիցիայի հետ, պետությունների, որոնք ունեն Իրանը թուլացնելու և իրենց ազդեցւթյան դաշտ բերելու, միաժամանակ նաև ներկայումս սերտացող ռուս-իրանական մերձեցումը կանխալու նպատակներ և ձգտումներ՝ Իսրայել, Բրիտանիա, ԱՄՆ: Ավելին, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը դեռևս շաբաթներ առաջ հայտարարել էր, որ Իրանի և Ադրբեջանի բախման դեպքում Վաշինգտոնը կպաշտպանի Բաքվին: Իհարկե, Բաքվին դա հազիվ թե «մխիթարի», քանի որ դժվար է ասել, թե ինչով կավարտվի այդ ամենն ու ինչ գին կվճարի Ադրբեջանը: Բայց, ամբողջ խնդիրն այն է, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, թե Ադրբեջանն ինչ քայլերի անխուսափելիության առաջ կդրվի՝ անկախ իր կամքից էլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում