Թե միջազգային ասպարեզում, թե տեղական փորձ է արվում մարդկանց ֆոկուսավորել տարբեր ուղղությամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ բոլոր միջազգային կառույցները կրիզիսի առաջ են, պետք է վերաիմաստավորեն իրենց առաքելությունը․ «Միջազգային կառույցների կրկնակի ստանդարտները աբսուրդ են»: Անդրադառնալով երևանյան դպրոցներից մեկի հետ կապված ահազանգին, կրթության փորձագետը նկատեց․ «Մարդիկ ի վերջո պետք է հասկանան՝ ֆեյսբուքում ահազանգելով ու լացող սմայլիկ դնելով հարցերը չեն լուծվում: Դպրոցներից վատ ահազանգեր են՝ թմրամիջոցի օգտագործումը լայն տարածում է ստացել»: