Իրանը հավանաբար հայկական կողմին կփոխանցի ԵՄ առաքելության հետ կապված դժգոհությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց իրանագետ Գարիկ Միսակյանը:
Նրա խոսքով՝ Իրանը չի կարող դրական արձագանքել ԵՄ առաքելության տեղակայմանը: Իրանագետը կարծում է, որ Հայաստանը այն փուլում է, որ բոլոր պետությունների հետ պետք է համագործակցել․ «Ինչքան էլ լավ հարաբերություններ ունենանք Եգիպտոտի հետ, Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում չի կարող օգնել:Հայաստանը պետք է աշխատի սահմանակից պետությունների հետ, իսկ Եգիպտոսը ամենալավ ցանկության դեպքում էլ չի կարող օգնել Հայաստանին»: