Եգիպտոսը կարևոր գործընկեր է Հայաստանի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության անդամ, արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Եգիպտոսը ամենամեծ բնակչություն ունեցող արաբական երկիրն է, որը կարևոր դիրք է հաղորդում Եգիպտոսին․ «Հայաստանը պետք է աշխատի Եգիպտոսի հետ․ նախագահի այցը վկայում է, որ կարևորություն են տալիս մեր տարածաշրջանին»: