Monday, 27 03 2023
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
Իսրայելի դատական բարեփոխումները քննադատելուց հետո պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել
Մի շարք հասցեներում ջուր չի լինի
Մոսկվան այս փուլում խաղաղության համաձայնագրի նոր տարբերակ չի առաջարկի. պայմանագիրը հեռու է անգամ ձևավորվելուց
Դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով․ նախարար
Թուրքիա այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է՝ 227․965 մարդ
Սիսիան և Անի համայնքներում ՔՊ-ն հաղթել է
Քննիչ հանձնաժողով չներկայանալու դեպքում տվյալ անձին սպառնում է քրեական պատասխանատվություն․ Մովսես Հակոբյանն ու մյուսները չեն կարող չներկայանալ
Սիսիանում «ՔՊ»-ն հավաքել է 63,5% ձայն. Սիսիանի «ՔՊ» թեկնածու
Հայաստանում իրավունք չունենք կառուցելու 1200 մեգավատտ հզորության ատոմային բլոկ․ կդառնանք երկրորդ Չեռնոբիլ
Ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի․ վարչապետ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն. ՀԷՑ
Հայ-ամերիկյան հարաբերության համեստն հմայքն ու անհամեստ պաթոսը
Արհեստական ​​ինտելեկտը տասնամյակների ընթացքում ամենակարևոր տեխնոլոգիական առաջընթացն է. Բիլ Գեյթս
Անի համայնքում նախնական տվյալներով հաղթել է ՔՊ-ն
23:45
Ֆրանսիան վտանգ է համարում ոչ միայն TikTok-ը, այլև Instagram-ն ու WhatsApp-ը
Անթույլատրելի երևույթները վերացվելու են, քայլ առ քայլ․ ԱՀ պետնախարար
23:30
Tesla-ի զեղչերը Չինաստանում քաոսի են հանգեցրել ավտոմեքենաների շուկան
Անի համայնքում նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատար է
Շիրակի մարզպետը նոր նշանակում է արել
ԱՄՆ դեսպանը ներկա է գտվել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը
Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. նա հոսպիտալացվել է
Ինչո՞վ է տարբերվում Google-ի Bard-ը ChatGPT-ից
Կյանքից հեռացել է հայտնի ամերիկահայ գրող Երվանդ Ազատյանը
Սիսիանի մի քանի բնակավայրերում նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատար է
«Անկախ դիտորդը» հայտնում է Սիսիանում արձանագրած ընտրախախտումների մասին
Հայտնի են Սիսիանի մի շարք բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները
Գլխավոր դատախազությունը՝ ավագանու արտահերթ ընտրությունների ենթադրյալ խախտումների մասին
Արցախի դեպքում՝ պայքարել ու մնալ Ադրբեջանի կազմում անհնար եմ համարում

Համընդհանուր հայտարարագրման դեպքում գույքը զոքանչի կամ քենու անունով գրելու պրոցեսը շատ ավելի կբարդանա

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը:

Եկամուտների հայտարարագրման համակարգը այս տարվանից արդեն կներդրվի։ Այն մտադիր են ներդնել երեք փուլով՝ 2023, 2024, 2025 թվականներին։ Ինչպե՞ս եք դա գնահատում, այդ համակարգի ներդրումն ինչ խնդիր կլուծի:

Շատ գործընթացներ կդառնան ավելի թիրախային: Հիմա մենք ունենք խնդիր, երբ բանկերը բախվում են անբավարար թիրախայնության խնդրին հետևյալ առումով. Հարաբերություններ են հաստատվում տվյալ ֆիզիկական անձի հետ իր վարկունակության կամ վճարունակության վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկատվությանը տիրապետելու պայմաններում, ինչը խնդիրներ է ստեղծում: Պետությունը տարատեսակ ծրագրեր է իրագործում, այդ թվում աջակցության, որոշ գործընթացների խթանմանն ուղղված ծրագրեր, և այդ ծրագրերը թիրախային դարձնելու համար նորից եկամուտների ու ծախսերի վերաբերյալ ամբողջական ու անհատականացված տեղեկատվություն է անհրաժեշտ: Այս համատեքստում եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը հնարավորություն է տալիս նման ռիսկերը էականորեն նվազեցնել: Բնականաբար, նվազեցվում է նաև հավանականությունն այն բանի, որ կկայացվի այնպիսի որոշում, որի հետևանքը որոշ ժամանակ հետո կլինի դատական կարգով ինչ-որ մի ունեցվածքը բռնագանձելու անհրաժեշտությունը: Եթե ավելի լայն համատեքստում նայենք, եկամուտների հայտարարագրումը նման է այն իրավիճակին, երբ որոշում կայացնելու համար դու պետք է ավելացնես քո տեղեկատվության շրջանակը: Ինչքան շատ տեղեկատվություն դու ունես, այնքան որոշումը կլինի ավելի ճշգրիտ, սխալ որոշում կայացնելու հավանականությունը կնվազի, ռեսուսրներն ավելի արդյունավետ կբաշխվեն:

Իսկ հայտարարագրման համակարգի ներդրման հետ կապված կա՞ն խնդիրներ, ո՞ր մասով կմ մտահոգություններ ու դժգոհություններ:

Հիմնական խնդիր ինստիտուցիոնալ համակարգի հետ է կապված: Այսինքն մարդկանց մի որոշ հատված բավարար ֆինանսական գրագիտություն չունեն, չեն տիրպետում համապատասխան տեխնիկական միջոցներին, արդյոք կկարողանան ժամանակին և պատշաճ ձևով այդ հայտարարագիրը ներկայացնել: Գլխավոր խնդիրը, ըստ էության, դա է: Մյուս կարևոր խնդիրն էլ այն է, որ պետք է ապահովել համակարգի ամբողջական գործողությունը: Եթե ֆիզիկական անձանց մի մասը մտնի համակարգի մեջ, մյուս մասը չմտնի և արդյունավետ գործիքներ չկիրառվեն բոլորին դաշտ բերելու համար, ապա այստեղ խնդիրներ կառաջանան նրանց համար, որոնք պատշաճ կերպով մտել են այդ հայտարարագրման համակարգի մեջ: Այսինքն պետք է զբաղվել համատարածության կամ արդարության սկզբունքների կիրառմամբ: Իսկ տեխնիիկական խնդիրների լուծումը ժամանակի հարց է և յուրաքանչյուր խումբ խնդիրների պարագայում ունի իր առանձին մոտեցումը, որով կարելի է դա կարգավորել:

Նախկինում շատ էր լինում, որ պաշտոնյաները իրենց եկամուտները չէին հայտարարագրում, եղած ունեցվածքը գրանցում էին զոքանչի, քենու կամ որևէ այլ հարազատի անունով:  Համատարած հայտարարագրման համակարգի ներդրմամբ այդ խնդիրը կվերանա՞:

Շատ ավելի կդժվարանա, որովհետև նախկինում հայտարարում էիր, որ այսինչ աղբյուրից ստացել եմ և դրանով շղթան փակվում էր և ինչ-որ առումով հետքերը կորում էին, քանի որ այն անձը, որը համարվել էր գույքի աղբյուր, նա հայտարարագիր չէր ներկայացնում և այդ տեղեկատվությունը ստուգելու հնարավորություն չկար: Հիմա արդեն, եթե բոլորը ներառվում են այդ համակարգի մեջ, նման սխեմաներ կիրառելը չեմ ասում անհնար կլինի, բայց ավելի բարդանում է: Եթե դու գույք ես գրել, որի աղբյուր նշել ես քո ազգականին, պետք է նաև մտածես, թե իր հայտարարագրում դա ինչպես պետք է ճշգրիտ արտացոլվի, նա ում պետք է հղում անի, ու եթե հղում անի, այդ երրորդ կամ չորրորդ անձի հայտարարագրում ինչ փոփոխություններ պետք է կատարվեն: Այստեղ շղթայական պրոցեսներ պետք է նախաձեռնել: Այստեղ կեղծիք հայտնաբերելու հնարավորությունը շատ ավելի մեծ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում