
ԱՄՆ պետդեպամարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել է, թե ԱՄՆ-ն ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, որը հանգեցրել է ռուսական խաղաղապահների տեղակայմանը։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության բանակցություններին։
Անդրադառնալով հարցին՝ Ռուսաստանը խաղաղության աջակցո՞ղ է, թե՞ խաթարող, նա ասել է․ «ԱՄՆ-ն ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, որը հանգեցրել է ռուսական խաղաղապահների տեղակայմանը։ Հետևաբար, հավելյալ ոչինչ չենք կարող ասել: Բայց հակամարտությունը խիստ կարևոր է Բլինքենի համար և նա շարունակում է լրջորեն ներգրավված մնալ»։