Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հայտարարությունը

Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության

հայտարարությունը

Փաստագրելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝

  • 2018 թվականին, հեղափոխության ալիքի վրա գալով իշխանության, տապալել է հեղափոխության նպատակներն ու արդարության վերականգման ժողովրդական սպասումները,
  • Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում դրսևորել է երկրի ղեկավարին ոչ հարիր անհեռատեսություն, որը հանգեցրել է աղետալի պատերազմի,

ինչի հետևանքով.

  • ունեցել ենք հազարավոր անդառնալի մարդկային զոհեր,
  • կորցրել ենք ոչ միայն Արցախի հանրապետության շուրջ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները, այլև տարածքներ բուն Արցախի հանրապետությունից, այդ թվում նաև պատմական Շուշի քաղաքը,
  • պետությանը հասցվել են ռազմական և նյութական ահռելի վնասներ,
  • Հետպատերազմյան ժամանակահատվածում շարունակել է իր նույն՝ անխոհեմ քաղաքականությունը.
  • պատասխանատվությունից խույս տալու նպատակով, իրենից բացի բոլորին պարտության մեղավորներ կարգելու նրա մոլուցքն առաջացրել է ներքաղաքական ճգնաժամ, որը չի լուծվել անգամ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններով.
  • «նախկիններ» հորջորջած քաղաքական ուժերի հետ փոխկապակցված գործողություններով և սին խոստումներով, ըստ էության, մոլորեցրել է ընտրողներին և վերարտադրվել՝ դրանով զգալի վնաս հացրել և՛ պետության, և՛ հայ ժողովրդի միջազգային վարկանիշին (նույն համատեքտում է իր քարոզչամեքենայով 1988 թվականի համազգային զարթոնքի և հայ ժողովրդի պատմական ձեռքբերումների նվաստացումը),
  • կառավարման համակարգը կանգնեցրել է կոլապսի առաջ:

Ընդ որում,

  • Չի համարձակվում ստանձնել բանակցային կարգավորման հասնելու քաղաքական պատասխանատվություն և չարդարացված պատճառաբանություններով խուսափում է բանակցություններից, ինչի հետևանքով այս ընթացքում.
  • Հայաստանի Հանրապետությունն ունեցել է առնվազն 150 քառակուսի կիլոմետր տարածքային կորուստ,
  • մոտ 300 հետպտերազմյան նոր զոհեր,
  • հակառակորդը շրջափակվել է Արցախի 120 հազար բնակչությանը,
  • հայկական ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը դարձել են սակարկման առարկա,
  • տապալվել է իր իսկ հայտարարած «Խաղաղության դարաշրջանի» օրակարգը,
  • ճգնաժամի են հասցվել ռազմավարական դաշնակցի հետ փոխհարաբերությունները,
  • Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքականությունն, ըստ էության, հայտնվել է մեկուսացման մեջ,
  • Հայաստանը դարձել է անվստահելի պետություն բոլոր գործընկերների համար,
  • իրական է դարձել նոր պատերազմի սպառնալիքը։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իր անպատասխանատվությամբ նպաստում է ԼՂ հայաթափման և բանակցության սեղանին դրված խնդիրները նոր պատերազմով լուծելու Ադրբեջանի նկրտումներին։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հայտարարում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձով է պայմանավորված, որ Հայաստանի հանրապետությունը հասել է վտանգավոր՝ նոր պատերազմի շեմին, որը հղի է տարածքային, ինքնիշխանության կամ պետականության կորուստով և հայ ժողովրդի նորանոր զրկանքներով։

Ուստի, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ նպատակ ունենալով.

  • կանխել նոր պատերազմը,
  • վերջակետ դնել 44-օրյա պատերազմին,
  • պետությունը վերադարձնել բնականոն կենսագործունեության և զարգացման հուն, անհրաժեշտ է համարում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը:

Այս նպատակով՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն առաջարկում է գործողությունների հետևյալ ծրագիրը:

Քայլ Ա

Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչև ս/թ փետրվարի 20-ը նախաձեռնի Նիկոլ Փաշինյանին փոխելու հարցը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ՔՊ-ին կաջակցի այդ գործընթացում։

Խորհրդարանական ընդդիմությանը հորդորում ենք նույնպես սատարել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ՔՊ հնարավոր որոշմանը:

Քայլ Բ

Մինչև նշված ժամկետը ՔՊ կողմից որևէ արձագանք չլինելու դեպքում, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, ս/թ փետրվարի 20-ից օրակարգային կդարձնի ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը՝ մինչ այդ քաղաքական քննարկումներ անցկացնելով քաղաքական ուժերի և անհատ գործիչների հետ։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը պատրաստ է համախոհ քաղաքական ուժերի և գործիչների հետ ձևավորել միասնական հարթակ և օրակարգ։

Փետրվարի 20-ին՝ հայկական զարթոնքի 35-ամյակի օրը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կամփոփի քաղաքական քննարկումների և գործողությունների ծրագրի առաջին փուլը և հանդես կգա հետագա գործողությունների մասին հայտարարությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում