Tuesday, 28 03 2023
01:00
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն արգելափակել են Լուվրի մուտքը
Սա անհարգալից վերաբերմունք է ՀՀ անկախության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նկատմամբ
00:45
ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը
Ձեր հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը. Ստյոպա Սաֆարյանը՝ Էրիկ Իսրայելյանին
Աշոցքում ձյուն է տեղում․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
ՍԴ-ն հրապարակել է Հռոմի ստատուտը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան լինելու որոշումը
Թուրքիայի հարավ-արևելքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Կարևորվել է Երևանի և Տարտուի միջև հաստատվող գործակցությունը
23:30
Գերմանական Լեոպարդ-2 տանկերը հասել են Ուկրաինա
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
23:00
Քաբուլում ահաբեկչության հետևում կանգնած են ԻՊ-ի զինյալները. «Թալիբան»-ի ներկայացուցիչ
22:45
Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում
ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել
ՀՀ դեսպանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը
Պետք է կարողանալ ՌԴ-ի հետ կարգավորել բարդ հարաբերությունները և ստանալ մի քանի հարցի հստակ պատասխան
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևի հայտարարությունները. ամփոփ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
Հայհոյանք, քաշքշոց. Պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվե
21:48
Լեհաստանում ռուս լրտեսի են ձերբակալել
Մերժվածներին կրկին մերժում են, բայց անհանգստացնող է նաև ՔՊ-ին ընտրելը
Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Զոհ՝ Երասխում․ մահվան հետ ասոցացվող մեդալներ
Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը
Պարտությունն ինձ վրա ազդել է, ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակով
Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար
Երևանի սուվերեն վարքագծից է կախված` ինչպես պաշտպանել Հայաստանին ու Արցախին
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել Վահագն Գրիգորյանը
Անկարա-Բաքու համաձայնեցված գործողություններ․ ռուսները կրակում են սեփական ոտքին
21:10
Ուկրաինայի վերականգնումը սերուդների հարց է

«Ի սեր Աստծո, թող բռնագրավեն». Հայաստան տեղափոխված ռուսների արձագանքը՝ Պետդումայի քննարկումներին

ՌԴ Պետդումայի պատգամավորները քննարկում են երկիրը լքած ռուսների ունեցվածքը բռնագրավելու հարցը, որոնք «ցեխ են շպրտում երկրի վրա»։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Երբ ասում են՝ չափազանց միջոց՝ կապված (գույքի) բռնագրավման հետ, խոսքը այն սրիկաների մասին է, որոնք օրենք են խախտել, վնաս պատճառել։ Եվ դրա համար պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Որպես կանոն, պատժի այլ միջոցները նրանց վրա չեն ազդում, գուցե նույնիսկ չեն էլ արձագանքում դրանց, քանի որ եկամուտ ունեն, երկիրը կերակրում է նրանց։ Բայց այստեղ, երևի, կարելի է դիտարկել նման մոտեցում, մենք այժմ ուսումնասիրում ենք դա, այս ուղղությամբ աշխատանքներ են սկսվել»,- ասել է նա Դումայի նիստում։

Ինչպես ընդգծել է Վոլոդինը, կան «սրիկաներ, որոնք գնացել են, բայց երկրի հաշվին են ապրում, ստանում են գումարներ, հոնորարներ»։

«Նրանք այստեղ ունեն անշարժ գույք, հաշիվներ, բիզնես, միաժամանակ երկրի վրա ցեխ են շպրտում, ոտքերն են սրբում, մենք, պարզ է, պետք է նրանց արձագանքենք: Եվ, իհարկե, հնարավոր է ընդունվեն օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ոչ միայն կանգնեցնենք նրանց,  այլև պաշտպանենք նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են՝ պաշտպանելով մեր հայրենիքը»,- նշել է նա։

Միաժամանակ Դումայի նախագահն ընդգծել է, որ երկիրը լքած ռուսների նկատմամբ պետք է լինի տարբերակված մոտեցում՝ «ըմբռնումով այն բանի, թե նրանցից ով ինչ է արել»։

Ռուս-ուկրաինական պատերազմը   Հայաստանի տարբեր քաղաքներ է  բերել ռուսներ Մոսկվայից, Նովոսիբիրսկից, Սանկտ Պետերբուրգից և Ռուսաստանի այլ քաղաքներից։ Նրանցից շատերը Հայաստանում  մշտական հաստատվելու նպատակ ունեն, ոմանք էլ ժամանակավոր են այստեղ՝ հետագայում այլ երկիր տեղափոխվելու մտադրությամբ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, Անատոլին, ով նախկինում աշխատում էր Ռուսաստանի փիար ոլորտում ՝ նկատեց Ռուսաստանի իշխանությունները վերջին, ճղճիմ քայլն են ուզում իրականացնել, սակայն վստահ չէ, որ վերջնական արդյունքի կհասնեն։ Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նկատեց՝ իր ծանոթներն ու ընկերները, որոնք տեղափոխվել են Հայաստան, Ռուսաստան վերադառնալու նպատակ չունեն, քանի որ երկիրն ինքն իրեն տանում է կործանման, իսկ ցանկացած ընդդիմախոսություն սպառնում է երկարաժամկետ ազատազրկումներով կամ այլ տեսակի ռեպրեսիաներով։ Նա նշեց, որ ոչ ոքի համար էլ ցանկալի չէր լքել երկիրը, սակայն, նրանք ովքեր, դա արել են մեծամասամբ մտածել են իրենց ունեցվածքի ու հաշիվների հետագա ճակատագրի մասին ու նախապես հոգացել են այդ հարցերը։

Նա նաև նկատեց, որ իր ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա, որովհետև ըստ իրեն՝ Հայաստանում ռուսներին ավելի լավ են վերաբերում, քան օրինակ Վրաստանում, թեպետ այստեղ գալուց  ինքն ու կինը երկար են մտածել՝ Երևա՞նն ընտրել, թե՞ Թբիլիսին։ Հարցին, թե արդյոք Ռուսաստանում թողած գույք ունեն, որը Պետդուման կարող է քննարկումների արդյունքում որոշել բռնագանձել, մեր զրուցակիցը  նշեց, որ մեքենա ուներ, որն այժմ ընկերոջ մոտ է.«Չգիտեմ հարցը կհասնի դրան թե ոչ, բայց վստահ եմ մի բանում՝ ազատ խոսող ու մտածող ռուսը  Ռուսաստանում տեղ չունի և բոլորովին էլ անակնկալ չէ այն, որ նման ճղճիմ քայլի են դիմում,թող դիմեն, ի՞նչ ասեմ»,-ասաց նա։

Ամիսներ առաջ Հայաստանում ու այլ հետխորհրդային երկրներ տեղափոխված ռուս ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր.« «Մենք ողջունում ենք այն ամենը, որը օգուտ է տալիս Ռուսաստանի բիզնեսին: Եթե պայմաններն այնպիսին են, որ մարդկանց ավելի ձեռնտու և հանգիստ է աշխատել Հայաստանում, ի սեր Աստծո, թող աշխատեն, ոչինչ չի խանգարում»։

Թե ինչու՞ են հիմա ՌԴ իշխանությունները նման ռադիկալ որոշում կայացրել, ոլորտի ներկայացուցիչ Միխայիլ Բիչկովն ասաց՝ հավանաբար պատերազմը  ցանկալի սցենարով չավարտելու պատճառով,  Պուտինի գլխում նորանոր ցնցող մտքեր են ի հայտ գալիս՝ մանր վրեժխնդրության համար.«Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են որոշելու ումից ինչ բռնագանձեն։ Դուք տեսե՞լ եք մի ռուս, որ երկիրը լքած լինի, բայց միևնույն ժամանակ պաշտի Պուտինին ու գա այլ երկրում նրան գովաբանի։ Ո՛չ, հիմնականում քննադատում են, որովհետև  բոլորն էլ լքել են իրենց տունը  նրա մառազմատիկ պլանների ու երկիրը կործանելու պատճառով։  Ինչ վերաբերում է այստեղ հաստատվելուն, ապա անկեղծ ասած, չեմ նախատեսում Հայաստանում երկար մնալ, հենց մյուս շաբաթ  ընտանիքիս հետ միասին տեղափոխվում եմ Եվրոպա։ Ո՛չ ուզում եմ երկար-բարակ խոսեմ այդ մասին, ո՛չ էլ ավելորդ նյարդայնանամ, առանց այն էլ բոլորին պարզ է, թե ինչ է կատարվում։ Տխուր է իհարկե, որ հասանք այս իրավիճակին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խոսելով Պետդումայում քննարկվող նախագծի մասին, մեր զրուցակիցը վրդովվեց, բայց պատասխանեց՝ ակնհայտորեն հեգնելով ՌԴ նախագահի ամիսներ առաջ արված հայտարարությունը.«Ի սեր Աստծո, թող բռնագրավեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում