Tuesday, 28 03 2023
01:00
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն արգելափակել են Լուվրի մուտքը
Սա անհարգալից վերաբերմունք է ՀՀ անկախության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նկատմամբ
00:45
ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը
Ձեր հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը. Ստյոպա Սաֆարյանը՝ Էրիկ Իսրայելյանին
Աշոցքում ձյուն է տեղում․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
ՍԴ-ն հրապարակել է Հռոմի ստատուտը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան լինելու որոշումը
Թուրքիայի հարավ-արևելքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Կարևորվել է Երևանի և Տարտուի միջև հաստատվող գործակցությունը
23:30
Գերմանական Լեոպարդ-2 տանկերը հասել են Ուկրաինա
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
23:00
Քաբուլում ահաբեկչության հետևում կանգնած են ԻՊ-ի զինյալները. «Թալիբան»-ի ներկայացուցիչ
22:45
Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում
ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել
ՀՀ դեսպանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը
Պետք է կարողանալ ՌԴ-ի հետ կարգավորել բարդ հարաբերությունները և ստանալ մի քանի հարցի հստակ պատասխան
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևի հայտարարությունները. ամփոփ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
Հայհոյանք, քաշքշոց. Պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվե
21:48
Լեհաստանում ռուս լրտեսի են ձերբակալել
Մերժվածներին կրկին մերժում են, բայց անհանգստացնող է նաև ՔՊ-ին ընտրելը
Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Զոհ՝ Երասխում․ մահվան հետ ասոցացվող մեդալներ
Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը
Պարտությունն ինձ վրա ազդել է, ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակով
Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար
Երևանի սուվերեն վարքագծից է կախված` ինչպես պաշտպանել Հայաստանին ու Արցախին
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել Վահագն Գրիգորյանը
Անկարա-Բաքու համաձայնեցված գործողություններ․ ռուսները կրակում են սեփական ոտքին
21:10
Ուկրաինայի վերականգնումը սերուդների հարց է

Մոսկվայի դժգոհությունը Բաքվի «ի գիտության» ֆոնին. ԵՄ դիտորդների բազմաշերտ մեխանիզմը

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության առնչությամբ, ասելով, որ դա կսրի գոյություն ունեցող հակասություններն ու աշխարհաքաղաքական դիմակայություն կմտցնի ռեգիոն: Ռուսաստանի ԱԳՆ բացասական արձագանքը նորություն չէ և այն ավելի վաղ հնչել է նաև ՌԴ արտգործնախարար Լավրովի շուրթերից, որը հայտարարեց, որ այդ առաքելությունը կլինի հակաարդյունավետ՝ «կոնտրպրոդուկտիվ», ինչպես ասել էր Լավրովը, նկատելով, որ՝ եթե դա տեղի ունենա առանց Ադրբեջանի համաձայնության: Այժմ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է այն մասին, որ դիտորդական առաքելության որոշումը կսրի գոյություն ունեցող հակասություններն ու աշխարհաքաղաքական դիմակայություն կմտցնի ռեգիոն, բայց չի խոսվում Ադրբեջանի դիրքորոշման մասին: Այստեղ կա թերևս նուրբ պահ, կապված Բաքվի դիրքորոշման հետ, ինչին անդրադարձա նախօրեին:

Բաքուն ոչ թե մերժում կամ դեմ էր արտահայտվում ԵՄ առաքելությանը, այլ բավականին թափանցիկ ակնարկում, որ խնդիր կտեսնի, եթե այդ առաքելությունն իրականացվի առանց Ադրբեջանի «օրինական շահերը» հաշվի առնելու, գոյություն ունեցող պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու դեպքում: Այլ կերպ ասած, ստացվում է, որ Բաքուն Բրյուսելի հետ ունի ինչ որ պայմանավորվածություններ, որոնց պահպանման դեպքում՝ խնդիր չունի դիտորդական առաքելության հետ: Ասել կուզի, առաքելությունը գոնե առայժմ պայմանավորվածությունների շրջանակից դուրս չէ և Ադրբեջանն այն ընդունում է «ի գիտություն», ինչպես ձևակերպել էր այդ երկրի ԱԳՆ-ն, պարզապես հայտնելով, որ խնդիր կառաջանա, եթե կասկածի տակ հայտնվեն պայմանավորվածությունները: Թե հատկապես ինչի մասին էր ակնարկում Բաքուն, պարզ չէ, սակայն, ինչպես նկատել եմ առաքելության մասին որոշումից անմիջապես հետո, «շան գլուխն» այն է, թե ինչպես է Բրյուսելը վերաբերում այն հավակնություններին, որ Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանի սահմանների, Հայաստանի տարածքների նկատմամբ:

Ամբողջ հարցն այն է, որ, Բաքվի համար թերևս ամենևին խնդրահարույց չէ, եթե Եվրամիության առաքելությունը ավելացնելով Բրյուսելի ազդեցությունը, դրանով էապես թուլացնելու է Մոսկվային, քանի որ այդ կերպ Ադրբեջանը կստանա Արցախում ռուսական խաղաղապահ մանդատի և ռուսական ներկայության հանդեպ ավելի ազատ գործելու, ավելի համարձակ գործելու նոր հնարավորություն: Դրան դեմ չի լինի նաև Բրյուսելը, որի հետ Ադրբեջանը էներգետիկ խոշոր համաձայնությունների մեջ է, ընդ որում՝ այդ թվում թերևս ռուսական էներգակիրների անուղղակի ներգրավումով, ինչի մասին Բրյուսելում անկասկած քաջատեղյակ են: Այդ դեպքում ի՞նչն է մտահոգում Մոսկվային: Մոսկվան դեմ չէ էներգետիկ «բիզնեսին», բայց դեմ է իր ազդեցության թուլացմանը, քանի որ այդ պարագայում կառաջանա խնդիր նաև Իրանի հետ, որը հայտարարում է, որ չի ընդունի աշխարհաքաղաքական փոփոխություններ ռեգիոնում: Թեհրանն առավել զգայուն է դրանց հանդեպ և Մոսկվայի դժգոհության արտահայտումը թերևս ունի միտվածություն համոզել Իրանին, որ տեղի ունեցողը ամենևին Մոսկվայի ստվերային մասնակցությամբ չէ, այլ հարուցում է ՌԴ դժգոհությունն ու կոշտ գնահատականը:

Կասկածից վեր է, որ ԵՄ առաքելության հարցն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակն ու դիրքավորումները բոլորովին միարժեք և միաշերտ չեն, ինչպես կարող են պատկերանալ կամ պատկերանում են հայաստանյան մեդիափորձագիտական կամ քաղաքական դիտարկումներում: Մոսկվան, որ ուկրաինական պատերազմի նախաձեռնումից հետո առավել մեծ կախվածության մեջ է հայտնվել Ադրբեջանից ու Թուրքիայից, թերևս բոլորովին դեմ չի լինի, եթե իրավիճակի կայունության կառավարման հարցում իր լումայով Եվրամիությունը օգնի Մոսկվային, որի համար կովկասյան որևէ ապակայունացման ռիսկ բավականին խնդրահարույց է, ինչից հմտորեն փորձում են օգտվել Բաքուն ու Ադրբեջանը: Այստեղ սակայն բանն այն է, որ Բրյուսելը չունի Մոսկվային այդ «ծառայությունը» ոչ ուղղակի, ոչ անուղղակի մատուցելու մոտիվ, հատկապես, որ Բրյուսել՝ որպես այդպիսին, որպես մեկ միասնական միավոր՝ գոյություն չունի: Այնտեղ եղել է Կովկասում առաքելության կոնսենսուս, բայց դրա հետագա աշխատանքի քաղաքական տրամաբանության իմաստոցվ անկասկած մեղմ ասած տարբեր կլինեն օրինակ Լեհաստանի կամ Գերմանիայի, կամ Ֆրանսիայի մոտեցումները, կամ Ադրբեջանի հետ ռազմական գործակցության պայմանագիր կնքած և Թուրքիայի հետ Եվրամիության գազային սնուցող խողովակների շուրջ համաձայնության հեռանկարներ շոշափող Իտալիայի պարագայում: Ֆրանսիան, որ բացահայտորեն խոսում է եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության մեջ Ռուսաստանի դերի անհրաժեշտության և Մոսկվային անվտանգության երաշխիք տալու կարևորության մասին, և միաժամանակ ունի Թուրքիայի հավակնությունների մարտահրավերը, անկասկած ձեռնտու չէ Կովկասում Ռուսաստանի շարունակական թուլացումն ու Թուրքիայի ուժեղացումը: Փարիզի համար ԵՄ դիտորդական առաքելությունն այդ ռիսկերը կառավարելու միջոց են: Գերմանիան այստեղ ևս կարող է տեսնել ընդհանուր հետաքրքրություն Ֆրանսիայի հետ: Այլ է այն խաղացողների դեպքում, որոնք Ռուսաստանի հանդեպ ունեն արմատական տրամադրվածություն: Միով բանիվ, խնդիրը հակասական է և մի կողմից իրավիճակը կարող է լինել ՌԴ համար իսկապես աշխարհաքաղաքական մարտահրավեր, մյուս կողմից՝ եթե գտնվի Ֆրանսիայի ու Գերմանիայի կառավարելիության դաշտում, լինել հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում