Հայաստանի կողմից Շվեյցարիայի և բոլոր այլ պետությունների ուղղությամբ դիվանագիտական գրոհ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Շվեյարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:
Շահինյանը նշեց նաև, որ Շվեյցարիան ունի կարևոր հնարավորություն թե ԵԱՀԿ-ում, հատկապես ՄԱԿ ԱԽ-ում. «Կարևոր քայլերը պետք է նախաձեռնվեն դիվանագիտական ճանապարհով: Այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում ՀՀ դիվանագիտական գործունեության արդյունքն է և Մակրոնի նախաձեռնությունն է: Ֆրանսիայի քայլը միայն Երևանից եկած տեսլական չէ, այլ Մակրոնի սեփական նախաձեռնությունն էր» Շահինյանի կանխատեսմամբ` Արևմուտքի` Հայաստանին աջակցելու գինը ռուսներին Արցախից վռնդելն է, բայց արդյոք մենք պատրաստ ենք: