Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը չի կարծում` ԵՄ առաքելությունը լուրջ զսպաշապիկ է, բայց կանխարգելիչ գործոն է. «Ադրբեջանի գլխավոր մտահոգությունն է, որ արդեն ֆիքսվելու է` ով է կրակ բացել, ով է խախտել հրադադարը»:
Հայրապետյանը հուսով է, որ ԵՄ առաքելության մասով Իրանի հետ լուրջ աշխատանք տարվել է. «Պետք է ցույց տալ, որ սա խաղաղ քաղաքացիական նպատակ հետապնդող առաքելություն է: ԵՄ առաքելությունը նաև Իրանի օգտին է. հնարավոր ագրեսիան կզսպի»: