Thursday, 23 03 2023
Տեղեկատվություն կրելը ենթադրում է պատասխանատվություն․ ընդդիմությունը «փախել» է․ Արթուր Հովհաննիսյան
Փաշինյանը պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ակնարկ անգամ չի արել․ Դավիթ Տոնոյան
Հեղուկ գազի գինը – Մարտ 23, 2023
10:51
Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում
Ուղիղ․ Խորհրդարանական ճեպազրույցներ
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով մեկնում է Լատվիա, Լիտվա, Էստոնիա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 23, 2023
10:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին հասցնելու դրական հնարավորություն կա. Բլինքեն
Տարադրամի փոխարժեք – Մարտ 23, 2023
Արծվիկ Մինասյանը ժամանակ ունի պատասխանելու այս 13 հարցերին
Գագիկ Խաչատրյանը դատարան չի ներկայացել. մանրամասներ. «Ժողովուրդ»
Հայաստանից պահանջվում է՝ դիմել. Արևմուտքի հետ անվտանգության ոլորտում նոր համագործակցությունը Երևանի համար խիստ հրամայական է
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ամպրոպ, մառախուղ
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Մարտ 23-27
Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար․ «Ժողովուրդ»
Գնաճային միտումները թուլանալու են, որն իջեցնելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դա կարգավորելու է փոխարժեքը
Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր․ «Ժողովուրդ»
Անկախ քաղաքական ճգնաժամից՝ Հայֆայի քաղաքապետարանի որոշումը բացառիկ է
Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է կցորդիչով բեռնատար
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քննարկվել են Շիրակի մարզի և Ռումինիայի Կալարաշ նահանգի միջև համագործակցության հնարավորությունները
Բաքվին զսպող առանցքային չափիչը
01:00
Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է զոհաբերելու իր ժողովրդականությունը հանուն երկրի շահերի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՆԳՆ ՓԾ
Երևանի և յոթ մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն․ ՀԷՑ
Հայտնի է, թե որ համարի ներքո Բրյունետը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում
Վանաձորում այրված ավտոտնակում դի է հայտնաբերվել
2030-ին Թուրքիան կարող է անցում կատարել դեպի ջրային պաշարներով աղքատ երկրների կատեգորիա․ թուրք պրոֆեսոր
Դեսպանի սպանություն, ուղղաթիռի խոցում, փոխարենը՝ դաշնակցություն

Հանձնաժողովի եզրակացությունը՝ «5-րդ ալիք»-ով հեռարձակված զորամասի կացարանի հրդեհի տեսանյութի վերաբերյալ

Օրերս «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի եթերում ցուցադրվել էր Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհի տեսանյութը, տարածվել համացանցում՝ արժանանալով հասարակության բացասական արձագանքին: Տեսանյութում լսվող ճիչերը վրդովվեցրել էր բազմաթիվ մարդկանց, մի շարք լրատվամիջոցներ դիմել էին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով պարզաբանում ստանալու համար։

Ներկայացնում ենք տվյալ նյութի վերաբերյալ Հանձնաժողովի պաշտոնական եզրակացությունը։

Ե Զ Ր Ա ԿԱ Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«5-ՐԴ ԱԼԻՔ» տեսալսողական ծրագրի կողմից Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհին վերագրվող տեսարանը 20.01.2023թ․ ժամը 18։00–ի լրատվական հաղորդման ընթացքում ցուցադրելու վերաբերյալ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից կատարվել է բոլոր փաստական հանգամանքների ուսումնասիրություն։

Նյութի ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի խախտման հատկանիշներ չկան, որը հիմք կտա վարչական վարույթ հարուցել․ հանրային մուլտիպլեքսի միջոցով հեռարձակված եթերային տարբերակում ձայնն անջատված է եղել։ Փաստենք նաև, որ Հանձնաժողովը այս հարցի կապակցությամբ որևէ դիմում–բողոք գրավոր չի ստացել և նշված բողոքներին տեղեկացել է սոցիալական ցանցերից կամ բանավոր զրույցներից։

Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը սահմանված է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9–րդ հոդվածով, որի համաձայն՝

«1. Արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը: Ուղիղ եթերի ժամանակ նման կոչեր հնչելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում զգուշացվել է իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:

2. Կարգավորող պետական մարմինը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում վարչական իրավախախտման կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններ:

3. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:

4. Պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը Հեռարձակողների կողմից արգելվում է:

5. Հեռարձակողները կամ օպերատորները սույն հոդվածի 3-րդ մասում նշված հաղորդումներն առանց ժամային սահմանափակումների կարող են տարածել սպառողների կողմից այդ հաղորդումների հասանելիության արհեստական արգելքի (կոդի) ներդրման տեխնիկական հնարավորության առկայության դեպքում:

6. Արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնց մասնակիցները Հեռարձակողին նախապես հայտնի` կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության, երկարատև ժամանակահատվածի ընթացքում ձևավորված հակակրանքի պատճառով հաղորդման բնույթով պայմանավորված` եթերում կարող են կատարել օրենքներով արգելված գործողություններ:

7. Արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնց միջոցով տարածվում է ազգային, ռասայական, սեռային, կրոնական, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն, կամ որոնք պարունակում են նման նպատակ հետապնդող տեղեկատվություն:

8. Արգելվում է Հեռարձակողի, իսկ ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ դրա մասը առանց դրանց հեղինակային կամ հարակից իրավունքի սուբյեկտ չհանդիսացող իրավատերերի համաձայնության տարածելը:»

Նույն օրենքի 4–րդ հոդվածի 1–ին մասում հստակ նշված է, որ տեսալսողական տեղեկատվության գրաքննությունն արգելվում է։

Ամփոփելով «5–րդ ԱԼԻՔ» ծրագրում տեղ գտած հրդեհի տեսարանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով արգելված լինելու հանգամանքը, պարզ է դառնում, որ առկա չէ օրենքի խախտման որևէ հատկանիշ, ինչպես նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կարծիքով չկա նաև էթիկական նորմերի խախտում։

Ավելին, ցանկացած անձ կարող է դիմել ինքնակարգավորող մարմնին, եթե գտնում է, որ տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կամ նրա լրագրողի կողմից թույլ է տրվել էթիկական նորմերի խախտում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում