Wednesday, 22 03 2023
-
17:12
ԱԽ քարտուղարն Իրանի դեսպանի հետ քննարկել է անվտանգային հարցեր
«Բ**ի տղերքը» դարձավ պատմություն․ շատերի մեջից սովետը դուրս չի եկել
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է
Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը ներկայացրեց ՌԴ-ի պատկերացումները ԼՂ ապագայի վերաբերյալ. Խաչատրյան
Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. քննարկել են ԱԺ նիստի օրակարգի հարցերը
15 զինծառայողների մահվան գործով փորձաքննության եզրակացությունները մեծ հարցեր են առաջացրել
16:35
Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային 15.6 մլրդ դոլար վարկ կտա
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
ԵԽԽՎ հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ
150 միլիարդ դրամ
16:15
ԵՄ-ի երկրները 2022 թ. 15,6 մլրդ եվրո են ծախսել Ադրբեջանից գազ գնելու վրա
Լուրերի օրվա թողարկում 16:00
«Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ. Արա Խզմալյան
Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը կազմում է 50,096
Տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է բոլորի համար. մասնագետների հորդորն է չհետաձգել հետազոտությունները
15:40
Եղանակը աշխարհում – Մարտ 23, 2023
15:35
Ճապոնիայի վարչապետը Կիևին խոստացել է 470 միլիոն դոլարի անհատույց օգնություն
Ռուսաստանը փորձում է հերթական ցեղասպանությանը ենթարկել հայ ժողովրդին
Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակլվել է
Պրոցեսը պետք է ամբողջությամբ տեղափոխել արևմտյան հարթակ՝ Մոսկվայից հեռու
Ադրբեջանի ագրեսիվ վարքի վերաբերյալ Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ
Արևմուտքի պատասխանը Չինաստանի նախագահի Մոսկվա այցին
Վարչապետին ներկայացվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի 2022թ. կատարողականը
Մենք պետք է հասնենք խաղաղության՝ ի հեճուկս Ադրբեջանի մղումների. Վահագն Ալեքսանյան
14:30
Ucom-ն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի նոր՝ uDrift 3500 սակագնային պլանին
Վարորդը չի ենթարկվել «կանգ առ» հրահանգին. 26-ամյա պարեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան ընկել է ձորը, վարորդը մահացել է
14:12
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բացահայտվել է կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի երկուական դեպք
«Հայոց օր» ԱՄՆ-ում

Մասիս Մայիլյանն անդրադարձել է ՀՀ արտգործնախարարի ելույթում հնչեցված Արցախի շրջափակումը վերացնելու տարբերակներին

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի կողմից միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքի ռազմական եղանակով ապաշրջափակման տեսական հնարավորության հիշատակումը ոչ համարժեք արձագանք է գտել Բաքվում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման մեջ նշել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ելույթին, որում նա նշել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական:

Ըստ Մայիլյանի՝ Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում։ Գործելու ժամանակը հիմա է:

«Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի 120 հազար քաղաքացիների պատանդառությունը և նրանց ազատման համար պաշտոնական Բաքվի ներկայացրած քաղաքական և նյութական նախապայմաններն, ըստ միջազգային իրավունքի, հենց միջազգային ահաբեկչության բացահայտ դրսևորում են հանդիսանում։

Ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման նպատակով միջազգային իրավունքն ու միջազգային փորձը նախատեսում են պետությունների ուժային կառույցների համատեղ գործողություններ՝ ուղղված միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։ Արցախի Հանրապետության ապօրինի շրջափակման շարունակման դեպքում պետությունների ընկերակցությունը պետք է դիտարկի հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում միջազգային հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում ռազմական տարբերակը՝ հանուն ցեղասպանության իրական սպառնալիքի տակ հայտնված Արցախի 120 հազար բնակչության փրկության»,- գրել է Մայիլյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում