Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ադրբեջանին պետք չէ Արցախը՝ 120.000 հայերով․ Բաքվում գիտակցում են՝ ստատուս քվոն հավերժ լինել չի կարող

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է արդեն 46 օր, արդեն 46 օր Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը խաթարված է և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով, երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները՝ գործադիրի ղեկավարը խոսեց Բաքվի պլանների մասին.«Մեր ունեցած տեղեկություներով՝ Բաքվի պլանը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օրով բացել, և այնքան, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը», – հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով՝ սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է։

Վարչապետը նաև արձանագրեց՝ եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերում Լեռնային Ղարաբաղում հայությանն էթնիկ զտումների ենթարկելու մասին ահազանգերին, հիմա արդեն այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում։

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ինքն այդ վարկածը դիտարկել էր դեռևս շատ ավելի վաղ, բայց իհարկե Արցախի հայաթափումը Ադրբեջանի նպատակներից մեկն է, այլ ոչ թե միակը.«Ալիևը շատ լավ գիտակցում է, որ անկախ ձևավորված աշխարհաքաղաքական իրողությունների արդյունքում Ադրբեջանի նկատմամբ տարբեր բևեռների հետաքրքրության աճից, այնուամենայնիվ միջազգային ոչ մի դերակատար երբեք արցախահայության առաջ պատմական հայրենիքը լքելու լեգիտիմ որևէ պահանջ չի կարող դնել և ոչ էլ 21-րդ դարում 120 հազար բնակչության ֆիզիկական բնաջնջման համաձայնությամբ ապահովել Բաքվի քմահաճույքները։ Ուստի Ալիևին պետք չէ Արցախը 120 հազար հայերով, չնայած նույնիսկ տեսական առումով դժվար է պատկերացնել նման ժողովրդագրությամբ Արցախը Ադրբեջանի կազմում թողնել»,-նկատեց նա։

Ըստ մեր զրուցակցի՝  Բաքուն փորձում է ստանալ Արցախը առանց հայերի, կամ հարաբերականորեն քիչ հայկական բնակչությամբ, քանի որ ավելի շատ հայկական բնակչության առկայությունը նրա համար նվազեցնելու է Արցախի մեր վերահսկողության տակ գտնվող հատվածը ստանալու հավանականությունը և նույնիսկ ստանալու դեպքում բարդացնելու է իր խնդիրը.«Հենց այս նկատառումներով էր Ադրբեջանը պարբերաբար դիմում հումանիտար, ռազմական և այլ սադրանքների` թիրախավորելով խաղաղ բնակչությանը, որի միջոցով փորձում է լուծել Արցախը առանց հայերի կամ հնարավորինս քիչ հայերով ստանալու խնդիրը, իսկ այժմ միջանցքը փակելով փորձում է հնարավորինս արագացնել այդ գործընթացը, քանի որ Բաքվում գիտակցում են, որ վաղը կարող է ուշ լինել, ստատուս քվոն հավերժ լինել չի կարող, պատմության փորձն է դրա մասին վկայում»։

Հետաքրքրվեցինք՝  կոչերն ու հորդորները ինչքանո՞վ են Ադրբեջանի վրա ազդում ինչ-որ քայլ անելու տեսանկյունից, թե՞ Բաքուն հիմա չի կարող հենց այնպես բացել միջանցքը, ինչ-որ բան է պահանջելու դրա դիմաց.« Միջազգային պրակտիկան հուշում է, որ նույնիսկ ամենակոշտ հայտարարություններն ու միջազգային դատարանի կողմից հրապարակված վճիռները չեն կարող արդյունավետություն ապահովել, եթե խոսքը գնում է Ադրբեջանի նման պետությունների մասին, քանի որ դրանք փաստացի երաշխավորված չեն պարտադիր ուժի հետևանքով։ Իսկ ահա գործնական քայլերը միջազգային հանրության և առանձին դերակատարների կողմից կարող են ստիպել Ադրբեջանին բացելու միջանցքը, բայց նաև պետք է արձանագրենք, որ մեր խնդիրը ոչ թե ընդամենը միջանցքի բացումը պետք է լինի, այլ միջազգային հստակ մեխանիզմների միջոցով միջանցքի փաստացի անձեռնմխելիության երաշխավորությունը, քանի որ բացվելուց հետո այն նորից կարող է փակվել և դա կարող է արդեն պարբերական բնույթ ստանալ»,-ասաց Ժիրայր Ազիզյանը։

Քաղաքագետը հարցադրում արեց՝  կդիմի՞ արդյոք միջազգային հանրությունը գործուն քայլերի, թե՞ կշարունակի լուռ համաձայնությամբ որպես կանաչ լույսի էֆեկտ ծառայել Ադրբեջանին.«Մեծ հաշվով այս հարցի պատասխանը կախված է աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխության տրամաբանությունից ու տարածաշրջանային կոնֆիգուրացիայի ձեւավորման վրա դրանց ազդեցություններից, որն իրականում կանխատեսելու համար չափազանց մեծ պատասխանատվություն է` հաշվի առնելով դրանց բարդությունն ու դինամիկան»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում