Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Փենսի մոտ հայտնաբերված գաղտնի փաստաթղթերում գտել են տեղեկատվական նշումներ արտասահմանյան ուղևորությունների համար

ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում նախկին փոխնախագահ Մայք Փենսի տանը հայտնաբերված 12 գաղտնի փաստաթղթերի թվում կան տեղեկատվական նշումներ, որոնք պատրաստվել Էին արտասահմանյան ուղևորությունների համար:

Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների: Լրատվամիջոցի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Փենսի մոտ հայտնաբերված որոշ փաստաթղթեր, հավանաբար, օգտագործվել են փոխնախագահին արտասահմանյան հանդիպումներին նախապատրաստելու համար։ Ըստ նրա՝ հնարավոր է, որ փաստաթղթերն ուշադրությունից դուրս էին մնացել փաթեթավորման գործընթացում, քանի որ դրանք լցրել են հին ճամփորդական թղթապանակների մեջ:

Ինչպես նշել են CNN-ի զրուցակիցները, նման գրառումները հաճախ պարունակում են հիմնական կենսագրական տեղեկություններ օտարերկրյա առաջնորդների մասին, սակայն երբեմն ավելի գաղտնի տեղեկատվություն են պարունակում։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ փաստաթղթերը գնահատելու համար Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) համագործակցում է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ։ Գործընթացի նպատակն է պարզել, թե որքան թարմ է տեղեկատվությունը, դրա գաղտնիության աստիճանը և գաղտնի նյութերը չթույլատրված վայրում պահելու հնարավոր ռիսկերը: Իր հերթին, փաստաթղթերի բովանդակությանը ծանոթ մեկ այլ աղբյուր ասել է, որ թղթերում ոչ մի արտառոց բան չի եղել։

Նրա տվյալներով՝ հայտնաբերված փաստաթղթերի վրա չեն եղել SCI կամ SAP մակնշումները, որոնցով նշվում են ամենակարևոր գաղտնի նյութերը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախկին փոխնախագահի փաստաբանը Ինդիանայում գտնվող նրա տանը հայտնաբերել Է մեկ տասնյակից ավելի գաղտնի փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀԴԲ-ին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարին հայտնի դարձավ, որ գաղտնի փաստաթղթերի խմբաքանակ են գտել Վաշինգտոնի Փենսիլվանիայի համալսարանում Բայդենի անվան դիվանագիտության և գլոբալ համագործակցության կենտրոնում:

Դրանք վերաբերում են այն ժամանակին, երբ Բայդենն զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը: Ավելի ուշ գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել նաև Բայդենի՝ Ուիլմինգթոնում գտնվող տանը: Նախկինում գաղտնի փաստաթղթերը ոչ պատշաճ կերպով պահելու մեջ մեղադրել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։

2022 թ. օգոստոսին գաղտնի փաստաթղթեր էին հայտնաբերվել ​​ Թրամփի Մար-ա-Լագոյի կալվածքում խուզարկության արդյունքում: Ամերիկացի հանրապետական ​​ազդեցիկ օրենսդիրները Արդարադատության նախարարությանը մեղադրել են Բայդենի և Թրամփի նկատմամբ մոտեցումներում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։ Նրանց ճնշմամբ ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը Բայդենին վերաբերող գործը հետաքննելու համար նշանակել Է հատուկ դատախազ Ռոբերտ Հուրին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում