Friday, 29 03 2024
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

Ի՞նչ իրավիճակ է Եկատերինբուրգի հայ համայնքում․ համայնքի ղեկավարն ու ակտիվիստը կալանավորվել են

Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանին և Էլեն Կիրակոսյանին նախօրեին հինգ օրով կալանավորել են այն բանի համար, որ Եկատերինբուրգի հայկական եկեղեցու բակում հայկական համայնքի ներկայացուցիչները ակցիա են արել՝ աջակցություն հայտնելու ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը։

Ռուսաստանի հայերի միությունն իր անհամաձայնությունն է հայտնում Եկատերինբուրգի Լենինյան շրջանային դատարանի որոշմանը։ Միության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումը պատվիրված է։

«Կարծում ենք, որ խաղաղ միջոցառումը ի պաշտպանություն Արցախի, նաև ակցիա է ի պաշտպանություն ռուս խաղաղապահների, որոնք ապահովում են արցախցիների կյանքն ու անվտանգությունը։ Սա ակնհայտորեն դուր չի գալիս ոչ միայն պաշտոնական Բաքվին, այլև Ադրբեջանի արտաքին գործակալներին, որոնք այսօր, ըստ ամենայնի, ներկառուցված են ռուսական բազմաթիվ կառույցներում և փորձում են ռուսներին թելադրել սեփական կանոնները»,-նշված է հայտարարության մեջ։

Եկատերինբուրգի հայ համայնքի ներկայացուցիչ Մանուշակ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ին պատմեց մանրամասներ։ Նա նշեց, որ հանրահավաքներ անելն արգելված է, և իրենք ի սկզբանե հանրահավաք  անելու նպատակ չեն ունեցել․

«Մենք ուզում էինք, որ արցախահայությունն իմանա, որ իրենց կողքին ենք։ Սա ցույց չէր, սա հավաք էր, որի ժամանակ որևէ ագրեսիվ կոչ չկար, մենք որևէ բան չէինք պահանջում որևէ մեկից, մենք ուղղակի ասել ենք՝ արցախահայություն, մենք ձեզ հետ ենք։ Մենք երկուշաբթի համացանցում տեղադրեցինք այդ հոլովակը, իսկ արդեն երեքշաբթի մեր համայնքապետը և համայնքի մի շարք ակտիվիստներ ոստիկանություն ներկայանալու ծանուցում ստացան»,-ասաց համայնքի ներկայացուցիչը։

Էլեն Կիրակոսյանին էլ ոստիկանություն են հրավիրել այն բանի համար, որ ցուցապաստառն է տեղադրել համացանցում։

«Երկու հոգի հինգ օրով անազատության մեջ են։ Էլենը մեր համալսարանի ուսխորհրդի նախագահն է։ Ընդհանրապես այն հոդվածով, որով պահել են նրանց, սովորաբար տուգանք մուծելով է վերջանում։ Սովորաբար մի քանի անգամ զգուշացնելուց հետո են հինգ-տասը օր ազատազրկում»,-ասաց Մանուշակ Գրիգորյանը։

Ակցիան եկեղեցու բակում են իրականացրել, մասնակցել է համայնքի 50-60 ներկայացուցիչ։

«Կիրակի օրը՝ պատարագից հետո հոլովակը նկարեցինք և երկուշաբթի տեղեդրեցինք համացանցում, որից հետո եկավ ծանուցում»,-ասաց նա։

Հինգ օրից նրանք ազատության մեջ կլինեն, հետագա քայլերը  կորոշվեն հաջորդիվ։ Նա նշեց, որ հնարավոր է, որ ավելի շուտ էլ Էլեն Կիրակոսյանը և Մասիս Նազարյանն ազատության մեջ հայտնվեն, հիմա փաստաբանները զբաղվում են այդ հարցով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում