Wednesday, 24 04 2024
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

2022 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարները տեսանելիորեն նվազել են

2022 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարները տեսանելիորեն նվազել են։

Կառավարության հերթական նիստի ժամանակ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց 2019 թվականից 2022 թվականի կտրվածքով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը։

«2019 թվականից 2022 թվականի կտրվածքով ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվն առավելապես նվազել է 2022 թվականին։

Այսպես, եթե 2019 թվականից մինչև 2021 թվականը (բացառությամբ համավարակի ժամանակահատվածի), ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը աճել է միջինը 15 տոկոսով, իսկ զոհերի՝ միջինը 4 տոկոսով, ապա 2022 թվականին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազում։ Մասնավորապես, 2019 թվականի համեմատությամբ 2022 թվականին ՃՏՊ-ների թիվը նվազել է 419-ով կամ 10,2 տոկոսով, վիրավորների թիվը նվազել է 646-ով կամ 9,5 տոկոսով, զոհերի թիվը նվազել է 20-ով կամ 5,9 տոկոսով։

Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի ընթացքում 22 հազար 825-ով կամ շուրջ 2 անգամ ավելացել է հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը, այդուհանդերձ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2021 թվականի համեմատությամբ 2022 թվականին 295-ով կամ 6,4 տոկոսով նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ինչի արդյունքում 47-ով կամ 12,8 տոկոսով նվազել է զոհերի թիվը, 542-ով կամ 8,1 տոկոսով վիրավորների թիվը»,- ասաց Ղազարյանը։

Ներքին գործերի նախարարը նաև հայտնեց, որ 2019-21 թվականի կտրվածքով Հայաստանի Հանրապետության տրանսպորտային պարկը ավելացել է շուրջ 160 հազար տրանսպորտային միջոցներով կամ 23 տոկոսով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ներկայացրեց, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել ավտովթարների թիվը նվազեցնելու ուղղությամբ։

«Առաջին հերթին ներդրվել է պարեկային ոստիկանությունը և տեսնում ենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազումների մեջ ամենամեծ տեղն ունի Երևանը, որտեղ առաջինն է գործարկվել պարեկային ոստիկանությունը։

Հաջորդը՝ Կառավարության նիստերում ճանապարհների կառուցման, նորոգման, հիմնանորոգման մասին խոսելիս, անդրադարձել ենք նաև «սև կետերի» վերացմանը։ Մենք վերլուծում ենք ճանապարհի այն հատվածները, որտեղ կրկնվում են վթարները և այդ հատվածներում լոգիստիկ տրամաբանությունը փոխում ենք։

Մյուսը ճանապարհային երթևեկության կանոնների ստանդարտների ներմուծումն է»,- ասաց Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում