Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Հայ-թուրքական գործընթացի առաջին համաձայնության անորոշ ընթացքը

Թեև կա Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիաբեռնափոխադրումների արգելքի վերացման մասին որոշում, որ Թուրքիայի կառավարությունը փոխանցել է Հայաստանին՝ ինչպես շաբաթներ առաջ հայտնեց Հայաստանի ԱԳՆ-ն, այդուհանդերձ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այդ որոշումը դեռևս չի իրագործվում, քանի որ համաձայնեցված չեն մաքսային ընթացակարգերը: Մինչդեռ հայտնի չէ, թե ինչ աշխատանք է կատարվում դրանք համաձայնեցնելու ուղղությամբ և կատարվու՞մ է այդ աշխատանքը արդեն, թե՞ հայտնի չէ նաև, թե երբ կսկսի այն: Փաստացի ստացվում է, որ գոնե մինչ այժմ Թուրքիայի այդ որոշումն ունի պարզապես դեկլարատիվ բնույթ, իսկ պրակտիկ առումով այն դեռևս հեռու է իրականանալիությունից:

Անկասկած է, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորում ասվածը շատ բարդ ու տևական ոչ միայն քաղաքական, այլ թեկուզ միայն զուտ ընթացակարգային գործողություններ ենթադրող իրողություն է և քաղաքական որոշումները դեռ պետք է անցնեն այդ ընթացակարգերով: Բայց, եթե այդ որոշումները իրապես առկա են, չունեն զուտ դեկլարացիայի նպատակ, ապա մնացյալ ընթացակարգերը տեղի են ունենում բավականին արագ: Ըստ այդմ, հայ-թուրքական գործընթացի գնահատման մեկնակետը թերևս պետք է լինի այն, թե ինչ արագություն կա այդօրինակ ընթացակարգերի մասով: Տվյալ պարագայում, օրինակ, ինչ վիճակում է օդային բեռնափոխադրումների շուրջ տեխնիկական համաձայնությունների հարցը: Ավելին, կա սակայն մեկ այլ հանգամանք՝ իսկ որքա՞ն է օդային բեռնափոխադրումների բիզնես պահանջարկը:

Այսինքն, եթե լուծվում են բոլոր հարցերը, այդ ամենը գործնականում ի՞նչ էֆեկտ ունի բիզնեսի համար: Թե՞ Հայաստանի համար տնտեսական գործնական էֆեկտիվություն կարող է ունենալ ցամաքային բեռնափոխադրումների հանգամանքը: Հայտնի է, որ օդային բեռնափոխադրումները բեռնափոխադրումների առավել թանկ տեսակն են և դրանցից բիզնեսն օգտվում է կամ ծայրահեղ անհրաժեշտության, կամ խիստ սահմանափակ և սպեցիֆիկ ապրանքատեսակների պարագայում: Առիթ ունեցել եմ ասելու, որ հայ-թուրքական գործընթաց ասվածը Հայաստանի համար լինելով շատ կարևոր, Թուրքիայի համար այդուհանդերձ չունի այդպիսի մեծ նշանակություն և հիմնականում խաղարկային բնույթի գործոն է երրորդ երկրների, առավել շատ՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, ինչու ոչ նաև Իրանի, Ֆրանսիա-Եվրոպայի հետ հարաբերություններում: Սա իհարկե ամենևին չպետք է նշանակի, որ Հայաստանը պետք է դադարեցնի աշխատել հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ, սակայն պետք է աշխատել առանց ավելորդ սպասումների, և ավելին, աշխատել Թուրքիայի՝ ցանկացած պահի արգելակման կանխավարկածով, հետևաբար այդ հարցում ապահովել հնարավորինս շատ այսպես ասած երրորդ կողմերի միջավայրային ներգրավվածություն: Ի դեպ, ուշադրության է արժանի, որ Թուրքիայից չեղավ ցավակցություն Ազատ գյուղի զորանոցի ողբերգական դեպքի առնչությամբ: Սա ուշադրություն գրավող հանգամանք է այն ֆոնին, որ առնվազն բանագնացների մակարդակով վերջին ամիսներին լինում էր ցավակցություն՝ Հայաստանում կամ Թուրքիայում ողբերգական պատահարների կապակցությամբ: Թե՞ այս պարագայում դեր է ունեցել այն, որ խոսքը բանակում տեղի ունեցածի մասին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում