ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինա 31 M1 Abrams տանկերի մատակարարման մասին։
«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինա կուղարկի 31 Abrams տանկ»,- ասել է նա ճեպազրույցում՝ հավելելով, որ օգնությունը կուղեկցվի այլ երկրներից մատակարարումներով։
Բայդենը նաև նշել է, որ տանկերը հասցնելու համար ժամանակ կպահանջվի։ «Միացյալ Նահանգները կսկսի ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը որքան հնարավոր է շուտ»,- նշել է նա։
ԱՄՆ-ից Ուկրաինային օգնության նոր փաթեթի ընդհանուր ծավալը, ներառյալ Abrams տանկերի մատակարարումը, կկազմի 400 մլն դոլար։