Սիրիայում բախումները շարունակվում են: Ինչպես հաղորդում է Al-Jazeera-ն, երկրի կառավարական զորքերը մտել են հյուսիսային Մաարաթ-Հուրմա քաղաքը, որտեղ սպանվել է 3 ցուցարար, վիրավորվել` 5-ը: Արաբական ԶԼՄ-ները վկայում են այն մասին, որ Դեյր Էլ-Զորում կառավարական զորքերի մի մասն անցել է ընդդիմադիրների կողմը և հրաժարվում է ճնշել հակակառավարական ելույթները: Ցուցարարները կոչ են անում բոլոր զինվորականներին` անցնել ժողովրդի կողմը և տապալել Բաշար Ալ-Ասադի իշխանությունը:
Հալեպի մոտակայքում գտնվող բնակավայրերում զանգվածային ձերբակալություններ են: Իշխանությունները ձերբակալում են տեղի քրդական կուսակցության անդամներին, որոնց ղեկավարներն այսօր Ստոքհոլմում կոնֆերանս են հրավիրել: