Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Հանուն Հանրապետության Կուսակցության պատվիրակությունը հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ

Ս․թ․ հունվարի 25-ին Հանուն Հանրապետության Կուսակցության պատվիրակությանը ՀՀ Պաշտպանության Նախարարությունում հյուրընկալեց Նախարար Սուրեն Պապիկյանը։

Պատվիրակության անդամներ՝ կուսակցության Նախագահ Արման Բաբաջանյանը, փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, արտաքին հարաբերությունների քարտուղար Առնոլդ Բլեյանը եւ քաղաքական Խորհրդի անդամ, իրավական հարցերի պատասխանատու Արտաշես Խալաթյանը Նախարարի հետ հանդիպմանը վերահաստատեցին, որ Հանուն Հանրապետության կուսակցությունն իր բոլոր կառույցներով և կարողությամբ Հայոց բանակի, Հայկական զինված ուժերի կողքին է, բանակի արմատական բարեփոխումների աջակիցը:

Նախարարի հետ հանգամանալից զրույցի ընթացքում ներկայացրին կուսակցության քաղխորհրդի տեսակետները եւ մոտեցումները, կապված ՀՀ Զինված Ուժերում ընթացող համակարգային բարեփոխումների գործընթացի, պաշտպանական ոլորտում միջազգային համագործակցության, բանակում ընթացիկ իրավիճակի հետ, մասնավորապես, տեղի ունեցած՝ ոչ մարտական պայմաններում կորուստներով ուղեկցվող արտակարգ դեպքերի եւ պատահարների համատեքստում։

Հանդիպման ընթացքում կուսակցության պատվիրակությունն առանձնակի կարեւորեց ռազմական անվտանգության, ռազմա-տեխնիկական, ռազմա-իրավական, անձնակազմի հետ տարվող աշխատանքների, մարտական պատրաստության եւ այլ ոլորտներում անհետաձգելի արմատական բարեփոխումների, արդյունքի միտված համակարգային լուծումների հրատապ անհրաժեշտությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթություն։

Նախարարին ներկայացվեց կուսակցության սկզբունքային դիրքորոշումը՝ խուսափել բանակում հապճեպ կադրային որոշումներից, նախապատվությունը տալով համապարփակ լուծումներին՝ բոլոր մակարդակներում ռազմական կրթության, կադրերի պատրաստման համակարգի, նորմատիվների, հրահանգների կանոնակարգերի եւ կանոնագրքերի փոփոխության հիման վրա, մարտական պատրաստության եւ զորքերի ծառայաության, մարտական տեխնիկայի եւ սպառազինության ոլորտներում՝ պաշտպանական ոլորտում համաշխարհային փորձի առաջատար՝ արեւմտյան չափորոշիչների ներդրմամբ եւ կիրառմամբ, ինչը ենթադրում է նոր պաշտպանական եւ անվտանգության քաղաքականություն, ռազմա-տեխնիկական համագործակցության աշխարհագրության վճռական փոփոխություններ։

Կարեւորվեց նաեւ պաշտպանական ոլորտի բարեփոխումների գործընթացում ժամանակակից ռազմավարական հաղորդակցությունների համակարգի ներդրման անհրաժեշտությունը։

Խիստ օգտակար համարելով անկեղծ եւ գործնական մթնոլորտում կայացած հանդիպումը, ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ որոշակի պարբերականությամբ շփումները շարունակվեն։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում