Թուրքիայի արևելքում գտնվող Կարս նահանգում անցկացվում են երկրի պատմության մեջ խոշորագույն ձմեռային զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։
Սարիղամիշի շրջանում զորավարժություններին մասնակցում են աշխարհի 17 երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ։
Քայլեր են մշակվում համատեղ գործողությունները համակարգելու համար։ Ստուգվում է զորամասերի, ինչպես նաև տեխնիկայի մարտունակությունը, այդ թվում՝ սաստիկ ցրտահարության պայմաններում։
Զորավարժությանը ներգրավված են տանկային և հրետանային ստորաբաժանումներ, ականանետային և դիպուկահարների անձնակազմեր, հատուկ նշանակության ստորաբաժանումներ և ավիացիան։
Զորավարժություններին կհետևեն Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունը։