Լաչինի միջանցքի խնդրի հիմքը դրվել է ամռանը, լռելյայն Լաչինն ու Աղավնոն հանձնվեց Ադրբեջանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Ըստ նրա` մինչև Լաչինի միջանցքի խնդիրը ՀՀ իշխանությունը տնային աշխատանքը չէր կատարել. «Մարդասիրական ճգնաժամ է, որի հագուցալուծմանը մասնակցություն ունեն մի շարք միջազգային դերակատարներ: Հայաստանը կարող էր չհամաձայնվել Բերձորի հանձնմանը, բայց լուռ համաձայնվեցին»:
Մելիքյանը նաև անդրադարձավ ՀԱՊԿ թեմային, նշելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելով, բարձրացնում էր հայ-ադրբեջանական սահմանի հարցը, ոչ թե շփման գիծը դիտարկելու. «ՀԱՊԿ դիտորդները գալիս են, որ ինչ անեն, ուր մնացին դաշնակցային պարտավորությունները: Ռուսաստանից պահանջվում է ոչ թե շփման գծի դիտարկում, այլ ՀԱՊԿ հստակ դիրքորոշում»: