Ինչպես հաղորդում է «Առաջին լրատվականի» սեփական մարզական թղթակիցը Մարզահամերգային համալիրից, քիչ առաջ ավարտվել է նաև «Հայաստան-աշխարհ» բռնցքամարտի երկոյի երկրորդ մրցավեճը, որում մինչև 53 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ազատ Հովհաննիսյանը երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Էստոնիայի ներկայացուցիչ, ազգությամբ ռուս Սերգեյ Կասիմովին:
Հիշեցնենք, որ ընդամենը կես ժամ առաջ ավարտվել էր նաև առաջին մենամարտը, որում մեր ներկայացուցիչը նույն երկրորդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել վրացի Գոգաշվիլուն: