Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է գործարար և հոգևորական Վադիմ Նովինսկու (կարողությունը՝ 1 միլիարդ դոլար, 8-րդ տեղը Ուկրաինայի ամենահարուստ գործարարների՝ Forbes-ի վարկանիշում) և Կիև-Պեչերսկի տեղապահ Պավելի (աշխարհիկ անունը՝ Պյոտր Լեբեդ) դեմ պատժամիջոցներ սահմանելու՝ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի որոշումը։
Ընդհանուր առմամբ՝ պատժամիջոցներ են սահմանվել 10 մարդու նկատմամբ, որոնց մեծ մասը հոգևորականներ են։