Thursday, 30 03 2023
Դատախազությունը պահանջում է Մհեր Սեդրակյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 8,6 մլն դրամ
Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»
Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի եղբորորդին «ԿԳԲ-ի պադվալից» տեղափոխվել «Սևան» ՔԿՀ․ «Հրապարակ»
Ալիևը նոր բան չի ասել, բայց որպեսզի Բաքուն զսպի իրեն՝ պետք են կա՛մ ռազմական գործողություններ,  կա՛մ աշխատող պատժամիջոցներ
Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. «Ժողովուրդ»
«Ռոսսելխոզնադզորի» հետ կապված դեպքը քաղաքական է. ազդակները կարող էին գալ ներքին խողովակներով, բայց եկավ արտաքինով
«Հրազդան» մարզադաշտը վերցնում են նախկին ՀՀԿ–ական պատգամավորից․ «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Արժեթղթերի շուկան վերահսկող մարմինը մեղադրում է Beaxy կրիպտոարժույթի հիմնադիր Արտակ Համազասպյանին
Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը
«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու

Թեհրանն ու Բաքուն փորձում են ցույց տալ, որ բարեկամ են, բայց Իրանում հստակ տեսնում են` ինչ վնաս է Ադրբեջանն ուզում իրեն հասցնել

Տաշքենդում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները։ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը մասնակցում են Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարական նիստին։

Իրանա-հայկական   «Արաքս նյուզ» թելեգրամյան ալիքից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում Ամիր-Աբդոլլահիանը, անդրադառնալով Թեհրան-Բաքու հարաբերություններին և Իրանի ԻՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայտարարել է. «Հարավային Կովկասի զարգացումները, Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումը և դրա հետ կապված հրադադարի համաձայնագիրը, տարածաշրջանում կայունության և մերձեցման նոր պատուհաններ են բացում և հնարավորություններ ստեղծում»: «Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության ապահովումը կարևոր է մեզ համար և Իրանը միշտ աջակցել է և կաջակցի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը»,- ասել է Իրանի արտգործնախարարը: Արտգործնախարարները քննարկել են նաև «3+3 պլատֆորմից օգտվելու հնարավորությունը՝ տարածաշրջանային խնդիրները լուծելու և արտաքին դերակատարների միջամտությունը կանխելու նպատակով»:

Ընդգծենք, որ Թեհրանի և Բաքվի հարաբերություններում լարվածությունը չի մարում Ղարաբաղյան երկրորդ պատերազմից ի վեր։ Իրանի իշխանությունները Բաքվին մեղադրում են իրանական սահմաններին «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալներ տեղակայելու համար։

Իրանը նաև շարունակում է կտրուկ դեմ արտահայտվել Սյունիքով միջանցք պահանջելու Ադրբեջանի հայտարարություններին։ Սյունիքով է անցնում հայ-իրանական 35 կիլոմետր երկարությամբ սահմանը, որն ինչպես Հայաստանի, այնպես էլ 13 պետությունների հետ սահմաններ ունեցող Իրանի ամենակարճ պետական սահմանն է։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանի կարծիքով՝ Իրանը ձգտում է տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանել և այդ իմաստով ուզում է հարևանների հետ առանց խնդիրների շարժվել առաջ.«Այդ հանդիպման ժամանակ էլ Իրանի արտգործնախարարը հենց այդ բառապաշարով է խոսում՝ շեշտելով, որ Ադրբեջանն Իրանի համար կարևոր է և երկկողմ հարաբերությունները Թեհրանի համար արժեքավոր են։ Միևնույն ժամանակ շեշտվում է  այն ամենակարևոր կետը, որն Իրանի համար կարմիր գիծ է ՝ տարածաշրջանում սահմանները չփոփոխելու խնդիրը։ Մեզ համար ամենակարևոր կետը սա է, մնացածը երկրորդական է, սովորական պրոտոկոլային զրույցներ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Քեշիշյանի խոսքերով՝ Աբդոլլահիանը շեշտել է, որ իրենք տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականության կողմնակիցն են, բնականաբար նկատի է առնում նաև Ադրբեջանին.«Բայց այնուամենայնիվ նա իր խոսքում նշում է, որ շատ կարևոր է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

Խոսելով Ադրբեջան-Իրան լարվածության մասին, մեր զրուցակիցն ընդգծեց.«Իրանական կողմը հստակ նշում է, որ եթե Բաքուն ուզում է Իրան-Ռուսաստան որպես կամուրջ ծառայի , այսպես կոչված Հյուսիս-Հարավում դերակատարություն ու ներկայություն ունենա, պետք է ընդունի երկու կողմերի ճշտած կետերը  տարածաշրջանի սահմանների առումով։ Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց Ադրբեջանը սահմանային կետում հարյուրավոր խնդիրներ է առաջացնում իրանական բեռնատարների համար, շատ բեռնատարներ հերթի մեջ են մնում, ինչը խանգարում է դեպի Ռուսաստան շարժվելուն»,-ասաց Քեշեշիյանը։

Մեր զրուցակիցը նաև համարում է, որ կողմերը փորձում են ցույց տալ, որ լարվածությունը որոշակիորեն մեղմվել է. «Այսինքն՝ ցույց են տալիս, թե երկու երկրները հարևան ու բարեկամ երկրներ են, բայց  մենք պետք է ոչ թե բառերին ուշադրություն դարձնենք, այլ այն իրականությանը, որ մեր աչքի առաջ է։ Իրանը բազմիցս հայտարարել է  սահմանների անքակտելիության մասին, և երբ խոսում է տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայության մասին, հիմնականում նկատի ունի Իսրայելին, որը հստակորեն ներկա է ու մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, նաև մյուս երկրները, որոնք Ադրբեջանի միջոցով փորձում են իրանական կողմին հարվածել կամ վնաս հասցնել։ Սրանք խնդիրներ են, որոնք իրանական կողմը բնականաբար չի կարող մոռանալ՝ որքան էլ փորձեն շղարշի տակ պահել։ Վերջին հաշվով՝  իրականությունը մնում է իրականություն։ Ադրբեջանը ձգտում է Իրանի հողային ամբողջականությունը խախտել, եթե ոչ այսօր, գոնե ապագայում։ Այդ մասին նրանք իրանական կողմին տարբեր առիթներով հիշեցնում են, մեկ-մեկ էլ այն հռետորաբանությամբ, թե իրենք ոչ ոքից չեն վախենում։ Համենայնդեպս դրանք մոռացվող բաներ չեն։ Որոշ մարդիկ, որոնք թրքական լոբբիների ազդեցության տակ փորձում են Ադրբեջանին որպես Իրանի եղբայր ներկայացնել, իրենց ուզածին չեն հասնում։ Կույր պետք է լինել, որ նման պարզ ճշմարտությունը չտեսնես»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում