Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Մենք կարող ենք նաև գործել Ադրբեջանին միջազգային ասպարեզում մեկուսացնելու ուղղությամբ  

Օրերս Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին։

Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչները քննարկել են դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Այսօր արդեն Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրը՝ Դենիս Ջորկաեֆը,  Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ մի շարք հայամետ գործիչների մասնակցությամբ հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ «Հայերի ողբերգության հանդեպ անտարբերությամբ պայմանավորված, որին ադրբեջանցիները սպառնում են էթնիկ զտումներով, երեկ Ելիսեյան պալատում տեղի է ունեցել հանդիպում նախագահ Էմանուել Մակրոնի և հայամետ գործիչների միջև (Յուրի Ջորկաեֆ, Ժան-Քրիստոֆ Բյուսոն, Սիլվեն Տեսսոն, Պասկալ Բրուքներ, Օլիվյե Վեբ, Ստեֆան Հասբանյան)»,- այս մասին ասվում է նրա գրառման մեջ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արա Թորանյանը  խոսել է Մակրոնի հետ հանդիպումից։ Հարցին՝որքանո՞վ Ֆրանսիան ավելի ակտիվ դեր կարող է խաղալ Արցախի բնակչության պաշտպանության գործում, Թորանյանը նշել է․

«Ֆրանսիան աշխարհի 5-րդ ամենամեծ երկիրն է։ Անվտանգության խորհրդի անդամ է։ Եվ այս առումով կարող է գործել բազմաթիվ ոլորտներում՝ օգնելու Հայաստանին և օգնության հասնելու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Սենատն ու Ազգային ժողովը բանաձևեր են ընդունել՝ քննարկելու Ադրբեջանի դեմ պատժամիջոցները։ Դա Ալիևին հետ մղելու միջոց է։ Վերջինս ցանկանում է մեկուսացնել Լեռնային Ղարաբաղը, կտրել աշխարհից։ Մենք կարող ենք նաև գործել Ադրբեջանին միջազգային ասպարեզում մեկուսացնելու ուղղությամբ. տարբեր երկրների կողմից շրջափակման հետ կապված դատապարտումները, Եվրոպայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները սկիզբ են»,-ասել է Թորանյանը։

Դիվանագիտության տեսանկյունից Ֆրանսիան պետք է ավելի ու ավելի առաջ գնա՝ հաստատելով թե՛ աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, թե՛ անհապաղ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Արցախը սովամահ լինի: Ֆրանսիան միայնակ կամ ուրիշների հետ, պետք է մարդասիրական, քաղաքական և դիվանագիտական ​​օգնություն ցուցաբերի այս բնակչությանը օգնելու համար։ Այս առաքելությունը պատկանում է ՄԱԿ-ի պաշտպանության կոնվենցիային, երբ բախվում ենք էթնիկ զտումների սպառնալիքների հետ, ինչն այդպես է»,-հավելել է Արա Թորանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում