Լիբանանահայ գաղութը տագնապող համայնք է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հասարակական գործիչ Հակոբ Հավաթյանը:
Նրա խոսքով՝ լիբանանահայ համայնքը կազմակերպել էր ակցիա՝ հուշագիր է հանձնվել ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարությանը․ «Արամ Ա Վեհափառը անցյալ շաբաթ հայտարարեց զորակոչ ամբողջ Սփյուռքում, որպեսզի նախաձեռնեն ակցիաներ: Լիբանանում Լաչինի հարցով քաղաքական աշխատանքներ ևս տարվում են»: