ԵՄ առաքելությունից Մոսկվան մտահոգված է, որովհետև այն զսպում է Ադրբեջանի ախորժակը, իսկ Բաքուն բութ գործիք է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ուղարկում է դիտորդներ ամբողջ սահմանով, որ մեզ չհարվածեն, բայց ՀԱՊԿ-ը այլ նպատակով է ուզում․ «Մոսկվան խառնակչություն է սկսել Թուրքիայի միջոցով․ ՆԱՏՕ-ում լուրջ քննարկումներ են: Թուրքիան փորձում է ներսից թուլացնել ՆԱՏՕ-ն, Պուտինի համար կյանքի խնդիր է: Էրդողանը Պուտինից պահանջում է՝ Ադրբեջանի պահանջները կատարի, ԼՂ-ն հանձնի Բաքվին»: