Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Հայկական կողմի համար ուշագրավ հանդիպում Վաշինգտոնում

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան, մինչ այդ Հայաստանում նահանգների դեսպան աշխատած Լին Թրեյսին մինչ Մոսկվա մեկնելը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անտոնովի հետ: Թե ինչ են քննարկել ԱՄՆ ու ՌԴ դեսպանները, Նեդ Փրայսը չի մանրամասնել: Նա ասել է միայն, որ հաջորդ ամիս առաքելությունը սկսող Թրեյսին մինչ այդ շփումներ է ունենում Վաշինգտոնում: Փրայսը իհարկե հիշեցրել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարված հարաբերությունը բարդացնում է դեսպանի աշխատանքը, միաժաանակ ասելով, որ Վաշինգտոնն արտահայտվում է ՌԴ հետ շփումների բաց խողովակներ պահպանելու օգտին:

Հայտնի է, որ երկու երկրները շփումներ են ունենում հատուկ ծառայությունների ղեկավարների մակարդակով՝ փակ ռեժիմով: Անշուշտ, բաց խողովակով դիվանագիտական շփումներն ունեն իրենց որոշակի նշանակությունն ու անհրաժեշտությունը: Այդ հանգամանքը, որքան էլ չթվա հեռու, կարևոր է նաև Հայաստանի համար, ինչի մասին խոսել եմ բազմիցս: Այդ իմաստով, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հաջորդ նշանակումը Մոսկվա, դիտարկել և դիտարկում եմ Հայաստանի համար թեկուզ փոքր, բայց այդուհանդերձ պատեհ հնարավորություն՝ ռուս-ամերիկյան դիմակայության բացասական ազդեցության չեզոքացման կարևորագույն խնդրում: Հայաստանում Լին Թրեյսիի եռամյա աշխատանքը նրա համար կարող է բավականին ընկալելի դարձնել այն, որ մեր երկրի վրա ռուս-ամերիկյան դիմակայության ռեակցիոն բնույթի բացառումը կամ հնարավորինս նվազեցումը բխում է նաև հայ-ամերիկյան երկխոսության ու հարաբերության արդյունավետության շահից: Ինչ խոսք, ֆորմալ առումով Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին չունի որևէ պարտավորություն թեկուզ դույզն իսկ զբաղվել հայ-ամերիկյան երկխոսության հարցով, ինչը Հայաստանում ԱՄՆ դեսպանի առաքելությունն է:

Մյուս կողմից սակայն, այստեղ անշուշտ խնդիրը զուտ բարի կամք կամ դիվանագիտական բարեգործություն ակնկալելը չէ: Պետությունների դիվանագիտական առաքելությունները կոնկրետ ուղղություններով, սակայն մեծ հաշվով ընդհանուր մեկ քաղաքական լայն ռազմավարության ճարտարապետության դետալներ են, հետևաբար դրանք գործնականում գտնվում են անխուսափելի կապակցվածության մեջ, որը կարող է երբեմն դրսևորվել ակտիվ ռեժիմով, իսկ երբեմն՝ ոչ: Ի դեպ, այդ տեսանկյունից կան մի շարք օրինակներ, այդ թվում նաև հայկական դիվանագիտության աշխատանքում: Եվ այդ իմաստով, հարցն այն է, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի «տեսադաշտում» կովկասյան ուղղությունն ու բնականաբար այդ ուղղությամբ ամերիկյան քաղաքական ռազմավարությունը չի կարող լինել «օտար» կամ «հեռու» առարկա: Իսկ, թե կարո՞ղ է արդյոք լինել որոշակի աշխանքային ուշադրության առարկա՝ վերը բերածս տրամաբանության և մոտիվների համատեքստում, սա արդեն պայմանավորված կլինի ոչ միայն ամերիկյան կողմի հայեցողությունից, այլ որոշակիորեն նաև հանգամանքից, թե հայկական դիվանագիտությունն իր ամերիկյան և ռուսական աշխատանքային ուղղություններով որքան կփորձի օգտագործել այդ հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում