Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

ՆԱՏՕ-ն չի եղել և չի լինելու Ուկրաինայի հակամարտության կողմ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չԷ և մտադրություն չունի դառնալ այդ հակամարտության կողմ: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Die Welt հրատարակությանը տված հարցազրույցում:

«ՆԱՏՕ-ն պատերազմող կողմ չէ և չի լինելու: Մենք մեր զորքերը կամ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները չենք ուղարկում Ուկրաինա», – ասել է Ստոլտենբերգը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ դաշինքը Կիևին աջակցում է սարքավորումներով։

«Ուկրաինան, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, ինքնապաշտպանության իրավունք ունի, և մենք իրավունք ունենք աջակցելու նրան այդ իրավունքը պաշտպանելու գործում», -հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Ստոլտենբերգն այն կարծիքին Է, որ «անշուշտ միշտ» առկա Է էսկալացիայի վտանգ, ուստի կարևոր է ուժեղացնել ռազմական ներկայությունը դաշինքի արևելյան թևում։ Դա, նրա խոսքով, Մոսկվային թույլ կտա հասկանալ, որ ՆԱՏՕ-ն մտադիր է պաշտպանել իր տարածքի «յուրաքանչյուր սանտիմետրը»։

Յենս Ստոլտենբերգը նաև նշել է, որ Ուկրաինայում խաղաղության հնարավոր է հասնել Կիևին զենք մատակարարելու միջով։

«Ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի այս պատերազմը: Մենք գիտենք, որ եթե խաղաղություն եք ցանկանում վաղը, ապա այսօր պետք է աջակցեք Ուկրաինային: Դա տարօրինակ է հնչում, բայց դեպի խաղաղություն ճանապարհը Կիևին զենք մատակարարելն է», – նշել է Ստոլտենբերգը։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի անվտանգության շահերն այստեղ դուրս են գալիս Ուկրաինայի հետ համերաշխության շրջանակներից:

«Եթե Պուտինը հաջողություն ունենա, մյուսները դասեր կքաղեն: Աշխարհի ինքնակալներն ուշադիր հետևում են, թե մենք ինչպես կպատասխանենք այս ներխուժմանը: Մենք նաև արդեն պարզել ենք, որ Ռուսաստանն էներգակիրների մատակարարումները որպես զենք Է օգտագործել:

Չինաստանը նույնպես իր տնտեսական հզորությունն ի շահ իրեն Է օգտագործում: Մենք պետք է հասկանանք, որ տնտեսական որոշումները կարող են հետևանքներ ունենալ անվտանգության քաղաքականության համար: Միշտ ասում են, որ պատերազմը չափազանց լուրջ բան Է այն գեներալների հայեցողությանը թողնելու համար», – նշել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը հավելել է, որ ռուսական նոր հարձակում է սպասվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում