Արգենտինայի հայ համայնքը ևս ցույցեր է կազմակերպում, որպեսզի բարձրացնեն Լաչինի հարցը:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արգենտինայում համայնքային գործիչ Ակուստին Անալյանը: Անալյանի խոսքով՝ հայ համայնքը մեծ սպասելիքներ ունի տեղի իշխանություններից․ «Մեր նպատակն է, որպեսզի Արգենտինայում ևս տեղյակ լինեն Լաչինի ճգնաժամից: Այս շրջափակումը պետք է ավարտվի»: