ԵՄ առաքելության տեղակայումը մի քանի շերտ ունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիասյում լույս տեսնող «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեանը:
Նրա խոսքով՝Ֆրանսիայի աջակողմյան ուժերի համար քրիստոնեական հայաստանը կարևոր հենարան է․ «Մակրոնը հաշվի է նստում աջակողմյան ուժերի գաղափարների հետ: Ֆրանսիան Հայաստանի հետ պատմականորեն հարաբերություններ ունի: Մակրոնի ջանքերով ԵՄ առաքելությունը իրականացավ»: Ըստ Չոլաքեանի՝ դժվար Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմատեխնիակական համագործակցություն ձևավորվի․ «Հայաստանում, եթե ռազմական ներկայություն ունենա դա կլինի ոչ թե Ֆրանսիան, այլ ԱՄՆ-ն»: