Tuesday, 19 03 2024
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
-
14:25
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Լուրերի օրվա թողարկում 12։00

Ինչպես կարգավորվի Լաչինի խնդիրը, այնպես էլ կլուծվի ԼՂ սուբյեկտության հարցը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

Պարոն Աթանեսյան, Արցախի մի խումբ ՀԿ-ներ դիմել են ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների ղեկավարներին՝ ի թիվս այլ պահանջների ներկայացնելով նաև միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու պահանջ։ Ստեղծված իրավիճակում նման պահանջն ինչքանո՞վ է իրատեսական։

Տեքստին ծանոթ չեմ, կարող եմ գնահատել ենթադրաբար։ Եթե խոսքը Լեռնային Ղարաբաղում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին է, ապա, կարծում եմ, դա զուտ քարոզչական նշանակություն ունի։ Քառասունչորսօրյա պատերազմը դադարել է Ռուսաստանի միջնորդությամբ, ՌԴ խաղաղապահ զորախումը երկու տարուց ավելի է՝ այստեղ է, և նոյեմբերի 9-ի Հայտարարությամբ ձևավորված ստատուս-քվոն փոխելու ոչ մի գործնական լծակ, որքան դիտարկվում է, չկա։ Մի քանի անգամ ասել եմ, կրկնեմ․ նոր միջնորդությունը, խաղաղապահ առաքելությունը հնարավոր է, եթե ռազմա-քաղաքական նոր իրավիճակ ստեղծվի։ Իսկ դա հնարավոր է մի նոր պատերազմի, նոր զինադադարի դեպքում։ Բայց ո՞վ է երաշխավորում, որ այդ դեպքում հետևանքները մեզ համար ավելի աղետալի չեն լինի։

-Կարո՞ղ է արդյոք ստեղծված նոր իրավիճակը Մինսկի խումբը վերակենդանացնելու, Ռուսաստանին այդ խումբ վերադարձնելու հնարավորություն դառնալ։ Իրավաբանորեն ոչ ոք այդ խումբը չի չեղարկել, և ստեղծված իրավիճակում պատրաստի միջազգային մեխանիզմը կարո՞ղ է հարցեր լուծել։

Եթե հիշողությունս չի դավաճանում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը Կազանի հանդիպման ձախողումից հետո հայտարարեց, որ իրենց երևակայությունը սպառված է, նոր առաջարկություն չեն կարող ներկայացնել։ Մենք, ուզենք, թե ոչ, պետք է ընդունենք, որ կա նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարություն, և այդ շրջանակից դուրս կարգավորում չի լինելու։ Այն, ինչ Մինսկի խումբը ձևակերպել է 1992թ․ մարտի 24-ին, որ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակիորեն ճանաչված սուբյեկտ է, արտացոլված է նաև Փաշինյան-Ալիև-Պուտին համաձայնագրում։ Անցած ավելի քան երկու տարում, ցավոք, Ստեփանակերտը թերագնահատել է այդ փաստաթղթի իրավա-քաղաքական արժեքը։ Այսօր կկարողանա՞ վերահաստատել սուբյեկտություն՝ սա է իմ կարծիքով, գերխնդիրը, որից պետք է ածանցվի բանակցային ձևաչափը։ Իսկ մենք նախապատվությունը տալիս ենք միջնորդի, թույլ տամ ասել՝ «ով լինելուն»։ Դա արդյունավետ մոտեցում չէ։

-ԱՄՆ-ն կրկին կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքի երթևեկությունը։ Ի պատասխան ամերիկյան ջանքերի ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն ասում է, թե Մոսկվան կողմերի հետ բարդ աշխատանք է տանում։ Ի վերջո ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր հասնել արդյունքի։ Եթե դա չի անում ՌԴ-ն, ԱՄՆ-ն ունի՞ արդյոք լծակներ իրավիճակի վրա ազդելու։

– Լաչինի միջանցքի հարցը իրավա-քաղաքական է, Ադրբեջանին ուղղված կոչերը, մինչդեռ, հիմնականում շեշտադրում են իրավիճակի հումանիտար-ճգնաժամային բաղադրիչը։ Դա, որքան էլ արտառոց հնչի, բխում է հենց Բաքվի շահերից։ Ինչ-որ  պահի Ադրբեջանը, երևի, հայտարարի, որ դեղորայքի, սննդի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքաբեռների ներմուծումն արտոնվում է։ Կստացվի, որ Լաչինի միջանցք չկա, գործարկվում է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։ Բաքուն, կարծում եմ, կհամաձայնի, որ այնտեղ «մաքսային և սահմանային վերահսկողություն» առայժմ ռուս խաղաղապահներն իրականացնեն։ Սա խնդրի լուծու՞մ է։ Մարդկային զրկանքները թեթևացնելու կամ հաղթահարելու առումով՝ այո, իրավա-քաղաքական տեսակետից՝ ոչ։ Կամ միայն Ադրբեջանի շահերն իրացնող լուծում է։ Ռուսաստանը, որպես նոյեմբերի 9-ի Հայտարարության կողմ և պայմանավորվածությունների հարգման երաշխավոր՝ պետք է Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների հետ ճշտորոշի Լաչինի միջանցքի պարամետրերը՝ ինչպես սահմանված է եռակողմ փաստաթղթով։ Լաչինի միջանցքը ԼՂ իրավա-քաղաքական սուբյեկտության ցուցիչն է։ Ինչպես կարգավորվի այդ խնդիրը, այնպես էլ կլուծվի ԼՂ սուբյեկտության հարցը։ Դիվանագիտությունը պետք է կառուցվի այս սկզբունքով։

-Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հայկական կողմն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի հարցը զուգահեռաբար, առանձին հարթություններով քննարկելու վերաբերյալ Բաքվի առաջարկը, ինչին հակառակ Ադրբեջանը սկսել է պնդել, որ Լեռնային Ղարաբաղն իրենց ներքին խնդիրն է՝ հակադրվելով Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների միջազգային մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առարկայական առաջարկին։ Տեսանելի ապագայում ուղիղ երկխոսության հնարավորություն տեսնու՞մ եք՝ միջազգային մեխանիզմներով, արդյոք Ստեփանակերտը դրա համար բավարար ջանքեր գործադրում է, թե՞ դա իրենից լրացուցիչ պատասխանատվություն է ենթադրում։

Արդեն ասացի, որ սկզբունքորեն ոչ թե ձևաչափն է առաջնային, այլ բանակցությունների առարկան։ Եթե միջազգային միջնորդությունը ելնում է Լեռնային Ղարաբաղի «էթնիկ հայերի իրավունքների հարգման» սկզբունքից, ապա ի՞նչ իմաստ ունի մտասևեռվել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակ ստեղծելու վրա։ Պատերազմը, ինչ հետևանքներ էլ որ ունենա, չի կարող չեղարկել Լեռնային Ղարաբաղի՝ որպես սուբյեկտի, գոյությունը։ Ադրբեջանը պնդում է, որ վերականգնել է իր «սահմանադրական -պետական ամբողջությունը»  և Հայաստանը դա պետք է պայմանագրով ճանաչի։ Սա նենգափոխություն է։ Ադրբեջանի քաղաքական-իրավական ամբողջությունը, եթե այն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կողմից չի ճանաչվում, միջազգայնորեն լեգիտիմ չէ։ Այս առումով «մոդուս» հնարավոր է միայն Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ, բայց դա տեսանելի ապագայի հարց չէ։ Առաջնային է ապառազմականացումը, ենթակառուցվածքների վերականգնումը, տնտեսության վերականգնումը։ Բաքուն ընտրել է սովամահության սպառնալիքով իրավա-քաղաքական ենթակայության հարց լուծելու տարբերակը։ Այստեղ է, որ միջազգային իրավական գործիքակազմ պիտի կիրառվի։ Լիարժեք գործքակազմ, որ թույլ կտա հումանիտար և իրավա-քաղաքական հարցերը միմյանցից զատել, սկսել փուլ առ փուլ համաձայնություններ փնտրելու գործընթաց։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում