Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դատավորներ Սուրեն Անտոնյանի և Էդուարդ Ամալյանի վերաբերյալ որոշումները ԲԴԽ-ն կհրապարակի վաղը

Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունների վերաբերյալ որոշումները Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի վաղը։

Ինչպես արդեն հայտնի է՝ դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2015թ կայացված ՄԻԵԴ վճռի հիման վրա, ըստ որի, Վճռաբեկ դատարանը, վարույթ ընդունելով երկրորդ անգամ ներկայացված բողոքը, խախտել է «res judicata» սկզբունքը։ Դատավոր Էդուարդ Ամալյանին ՀՀ ԱՆ-ն պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել՝ ժամկետների խախտման համար։ Մասնավորապես, ըստ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության՝ դատավորի կողմից ենթադրաբար թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասի, 166-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ, այն է՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերը տրամադրել է պատասխանողին նախքան հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման կատարումը, հաջորդիվ վերոնշյալ փաստաթղթերը պատասխանողներին է տրամադրել սահմանված ժամեկտից շուրջ 7 ամիս անց, որով պայմանավորված նշված ժամկետով ուշ է նշանակել և հրավիրել նախնական դատական նիստ, որպիսի պայմաններում կատարված խախտումները նաև հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգրքի) 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման: Նշված երկու գործերով Խորհուրդը որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 11.55-ին և 12.00-ին։

Նշենք, որ ԲԴԽ-ում մեկ շաբաթվա ընթացքում քննվել է վեց դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն, որոնցից միայն 4-ը ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության, իսկ մյուս երկուսը՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից։ Նման թվով կարգապահական վարույթների քննությունը մեկ շաբաթվա ընթացքում ԲԴԽ-ում բավականին մեծ օրակարգ է համարվում։

Վարույթներից երեքի վերաբերյալ որոշումն արդեն հրապարակվել է։ Գործերից մեկով ԲԴԽ-ն բավարարել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանի նկատմամբ հայտարարել նկատողություն։ Հաստատված է համարվել, որ դատավորը թույլ է տվել դատավարական ժամկետների խախտում և մեկ տարուց ավելի իրեն մակագրված գործով որևէ դատական ակտ չի կայացրել: Մյուս երկու գործերով միջնորդությունները՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյանին կարգակապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ մերժվել են։ Ուշագրավ է դատավոր Վարդան Սուղյանի վերաբերյալ գործը, որով ՀՀ արդարադատության նախարարությունը պահանջում էր դատավորին պատասխանատվության ենթարկել՝ իր կողմից կայացված որոշման համար։ Մասնավորապես, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր ընտանեկան բռնությանն առնչվող գործերից մեկով, որով դատարանը մերժել էր մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերստին քննարկելու միջնորդությունը։ Ըստ նախարարության՝ դատավորն իրարամերժ որոշումներ էր կայացրել գրեթե նույն փաստական տվյալների առկայության պայմաններում, մինչդեռ, դատավորն առաջնորդվել է այն տվյալներով, որոնք մինչ այդ իրեն հայտնի չեն եղել։ Փաստացի, ՀՀ արդարադատության նախարարությունը փորձել է մտնել դատավորի գնահատողական դատողությունների դաշտ և դատավորի կայացրած որոշման համար պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել, ինչն անթույլատրելի սկզբունք է համարվում։ ԲԴԽ-ն մերժել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ դատավորը խախտում թույլ չի տվել։

ԲԴԽ-ում քննարկված մյուս միջնորդությունը վերաբերում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանին, որը քննվել է դռնփակ ռեժիմով՝ հաշվի առնելով, որ գործը վերաբերում է երեխայի որդեգրմանը, պարունակում է որդեգրման վերաբերյալ գաղտնի տվյալներ։ Դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը ԲԴԽ-ն կհրապարակի հունվարի 30-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում