Թբիլիսում գտնվող «Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն հայտարարել է, որ կորոնավիրուսով հիվանդ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու անհրաժեշտություն չի տեսնում:
Նրա խոսքով՝ այդ եզրակացությանն Է եկել բժիշկների խումբը, որը երեկ քննարկել է իրավիճակը։ Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու պահանջ ներկայացրել էին փաստաբանները։