
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահան Կոստանյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահան Կոստանյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։