Հաջորդ շաբաթ տարածաշրջանային այցով Հայաստան կժամանի Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այցի հստակ ժամկետներ, սակայն, առայժմ չի նշվում։
Անդրադառնալով Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի այցին, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Երևանի համար ռազմավարական շրջադարձի այս պատմական հանգրվանում պետք է հուսալ, որ Եգիպտոսի նախագահի երևանյան այցը, հանդիպումները կունենան շոշափելի արդյունավետություն:
Եգիպտոսը և առհասարակ արաբական աշխարհը, մի ուղղություն է, որին թերևս Հայաստանի արտաքին դիվանագիտական «ճակատում» հատկացված տեղն ու ծավալը պետք է ձգտել ընդլայնել առավելագույնս»:
Նշենք՝ Նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին կայցելի նաև Ադրբեջան։