Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայի արյուն ունեմ․Կարեն Խաչանովի պատասխանն ադրբեջանական մառազմին

Ռուսաստանում բնակվող հայազգի թենիսիտ Կարեն Խաչանովը կպայքարի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչի ուղեգրի համար: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը մրցել էր ԱՄՆ-ն ներկայացրող, աշխարհի 31-րդ ռակետ Սեբաստիան Կորդայի հետ: Երկու սեթերից հետո Կորդան վնասվածքի պատճառով հրաժարվել էր հետագա պայքարից: Այդ պահին Խաչանովը հաղթում էր 7:6, 6:3 հաշվով: Կիսաեզրափակիչում Խաչանովը կմրցի հույն Ստեֆանոց Ցիցիպասի հետ։ «Միշտ հավատում եմ ուժերիս, բայց լինում են նաև վերելքներ և անկումներ։ Բարձր արդյունքի կարելի է հասնել սեփական հնարավորությունների առավելագույն կերպով օգտագործելու դեպքում։ Յուրաքանչյուր հաղթանակից հետո մեծանում է վստահությունը։ Կարծում եմ՝ US Open-ից հետո այդ վստահությունն ավելի մեծ է։ Այստեղ էլ հասա կիսաեզրափակիչ։ Հույս ունեմ, որ այս նվաճումը թույլ կտա ինձ աճել։Ավստրալիայում գերազանց եմ զգում, գոհ եմ իմ խաղամակարդակից եւ անհամբեր սպասում եմ կիսաեզրափակիչին, որն առաջինը կլինի ինձ համար այստեղ»,- ասել է հայ թենիսիտը։ Ինչևէ օրեր առաջ Ադրբեջանը բողոք էր հղել թենիսի միջազգային ֆեդերացիա, պահանջելով պատժել Խաչանովին։

Վերջիս 1/16-րդ եզրափակչում տարած հաղթանակից հետո մրցաշարը նկարահանող տեսախցիկի օբյեկտիվի վրա գրել էր․ «Արցախ, ուժեղ մնա» գրությունը։ Հաջորդ հաղթանակից հետո արդեն Խաչանովը կրկին տեսախցիկի վրա գրել էր․ «Շարունակեք հավատալ մինչեւ վերջ: Արցախ, եղիր ուժեղ»: «Թենիսում տեսախցիկի վրա գրելը յուրահատուկ ավանդույթ է, սակայն Խաչանովը դրանք չարաշահել է ու օգտագործել իր կեղտոտ նպատակների համար: Ադրբեջանի ֆեդերացիան նամակ է ուղարկել Միջազգային ֆեդերացիա, որում արտահայտված են մեր երկրի դեմ ուղղված փաստեր ու իրավաբանական փաստաթղթեր: Պահանջում ենք պատժամիջոցներ կիրառել Խաչանովի նկատմամբ, որպեսզի նման իրավիճակ այլևս չկրկնվի»,- նշված էր պաշտոնական հայտարարությունում։ Եվ ահա կիսաեզրափակիչ մրցավեճից հետո Խաչանովը անդրադարձել է ադրբեջանական կողմի մառազմատիկ քայլին պարզաբանելով նաև ինչու է հայերին սատարող ակցիաներ իրականացնում։ «Ես հայ եմ և բազմիցս եղել եմ Հայաստանում։ Իմ հայրենիքում հարազատներ ունեմ։ Հանգամանքների բերում չեմ այցելել Հայաստան կրտսեր հասակում։ Այն ժամանակ գրաֆիկս բավական հագեցած էր։ Բայց 2021 թվականին մենք որոշեցինք փոխել արձակուրդի մեր ծրագրերը՝ կնոջս և որդուս հետ միասին։ Գնացինք Հայաստան 10 կամ 12 օրով, եղանք ոչ միայն Երևանում, այլ ընդհանրապես շրջեցինք ամբողջ երկրով, տեսանք տեսարժան վայրեր, այցելեցինք տարբեր վանքեր։ Ավելի լավ ճանաչեցի իմ երկիրը։ Եվ վերջում մենք նաև վարպետության դաս անցկացրինք։ Ես շատ զարմացա, թե քանի երեխա է եկել, քանի որ ամեն ինչ ինքնաբուխ է եղել։ Դա տեղի ունեցավ այն նույն օրը, երն հայտարարվեց, և մարդիկ եկան ամբողջ երկրից։ 300-400 երեխա կար։ Ես զարմացած էի, թե որքան էին ուզում ինձ տեսնել Հայաստանում։ Դա հաճելի էր» ,- լրագրողների հետ հանդիպման ասել է Խաչանովը։

Ավելի վաղ Sports.ru-ի թղթակցի հետ զրույցում Խաչանովը հայտարարել էր․ «Բազմիցս ասել եմ, որ հարգում և գնահատում եմ իմ արմատները։ Այո, ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ներկայացնում եմ Ռուսաստանը, բայց հայրական և մորս կողմից հայի արյուն ունեմ։ Ես ուզում եմ աջակցել հայերին, տալ նրանց հավատ, ուժ»։ Իդեպ Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ևս անդրադարձել է Խաչանովի ակցիաներին և փայլուն ելույթին։ Հոդվածագրի կարծիքով Արցախի մասին հայ մարզիկի ուղերձները ոչ պակաս ուշադրության են արժանացել, որքան որ նրա խաղը: «Խաչանովի աջակցությունը լրացուցիչ լույս է սփռում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտության վրա, որը շարունակվում է ավելի քան 30 տարի։ Վերջին խոշոր հակամարտությունը՝ 44-օրյա պատերազմը, տեղի է ունեցել 2020 թվականին, երբ զոհվել է 6800 զինվոր», -գրում է բրիտանական պարբերականը։

Նշվում է նաև, որ ներկայում Ադրբեջանական կողմը ներկայում արգելափակել է Լաչինի միջանցքը, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ։ Ինչևէ, կիսաեզրափակիչ մրցավեճը տեղի կունենա հունվարի 27-ին Երևանի ժամանակով առավոտյան 5-ին։ Բուքմեյքերներն այս դիմակայությունում ավելի բարձր են գնահատում հույն թենիսիստի հաղթանակի հավանականությունը։ Մասնավորապես, Ցիցիպասի հաղթանակի համար սահմանված է 1․39 գործակից։ Խաչանովի հաղթանակը գնահատված է 3․03 գործակցով։ Նշենք, որ ATP վարկանիշային աղյուսակում Ցիցիպասն այս պահին 4-րդն է, իսկ Խաչանովը՝ 20-րըդ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում