Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Հայաստանի համար հասունացել է այդ ժամանակը՝ կոչերն ու հորդորները բավարար չեն

Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն, Եվրախորհրդարանի անդամներին ասում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, նրանց առաջ ունեցած իր ելույթում: Հայաստանի արտգործնախարարն իրավացի է, բայց, արդյո՞ք դա չեն պատկերացնում կամ չգիտեն միջազգային կանոնների համար պատասխանատուները: Իհարկե գիտեն: Այդ դեպքում ինչու՞ չեն անում:

Որովհետև կա մի պարզ իրողություն՝ միջազգային կանոնները այլ բան չեն, քան քաղաքական գործիքակազմ, որ կիրառվում է միայն միջազգային քաղաքականության ուժային կենտրոնների նպատակահարմարությունների շրջանակում: Օրինակ, երբ այդ նպատակահարմարությունը պահանջում է՝ չկա միջազգային կանոն և կա ձեռքսեղմում ժողովրդավարական երկրների առաջնորդների և ամբողջատիրական կամ բռնապետական երկրների առաջնորդների միջև: Օրինակ, երբ պետք էր Սաուդյան Արաբիայի հետ հասնել համաձայնությունների, որոնք անհրաժեշտ էին ԱՄՆ թե տնտեսական, թե ներքին սոցիալական, թե նաև ռազմա-քաղաքական կարևորությունների տեսանկյունից, ԱՄՆ նախագահ Բայդենը վեր կացավ և մեկնեց ՍԱ, ձեռքսեղմում ունեցավ այդ երկրի արքայազնի հետ, որը սաուդցի լրագրողի անմարդկային սպանության պատվիրատուն է հենց այդ նույն ժողովրդավարական աշխարհի գնահատմամբ, այսինքն դուրս է միջազգային կանոններից, որովհետև հազիվ թե որևէ մեկը կարողանա հիմնավորել, որ ժողովրդավարական կամ միջազգային կանոնները ենթադրում են սպանել ընդդիմախոսին, այն էլ քառատելով: Կարելի է շարունակել օրինակները, թվարկելով մեկը մյուսից խոսուն դրվագներ, թե ինչպես են միջազգային հանրության ձեռքսեղմանն ու անգամ դրվատանքին արժանացել միջազգային կանոնների հանդեպ ոտնձգություն իրականացնող տարբեր գործիչներ, եթե դա պահանջել է խոշոր դերակատարների շահը: Եվ հակառակը, երբ պահը պահանջի, ապա միազգային կանոններն ամենայն խստությամբ կիջնեն որևէ մեկի գլխին, ինչպես մենք տեսնում ենք օրինակ Ռուսաստանի պարագայում, ինչպես տեսել ենք Սիրիայի, այլ երկրների պարագայում, ինչպես տեսել ենք Սերբիայի պարագայում: Սա բոլորովին նորություն չէ իհարկե, սա միջազգային քաղաքականության բնույթն է, որը բնորոշ է բոլոր խոշոր խաղացողներին, թե հարվածողներին, թե նաև հարվածվողներին, որովհետև հնարավորության դեպքում էլ այդ վերջիններս են «զինվում» ինչ որ կանոններով և փորձում դրանք դարձնել մահակ:

Արարատ Միրզոյանն անշուշտ շատ լավ է պատկերացնում այդ ամենը, պարզապես կարծես թե այլ բան չի մնում, քան միջազգային հանրությանը ևս մեկ անգամ հիշեցնել այդ մասին: Սակայն, ըստ ամենայնի արժե, որ Երևանը դնի նաև միջազգային կանոնների համար միջազգային հանրության պատասխանատվության հարց: Իհարկե, պաշտոնական Երևանն այդ առումով ունի դիվանագիտական նրբերանգներից բխող որոշակի կաշկանդվածություններ և այդ խնդիրը պետք է սպասարկեն նաև Հայաստանի հասարակական-քաղաքական ինստիտուտները, որոնք պետք է դնեն միջազգային կանոնների համար այդ կառույցների պատասխանատվության հարցը, հստակորեն ձևակերպելով, որ կոչերի և հորդորների ժամանակը լրացել է վաղուց և ժամանակն է խոսել կանոնների և դրանց համար պատասխանատվության լեզվով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում