Friday, 19 04 2024
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև

ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային M1 Abrams, իսկ Գերմանիան՝ Leopard տանկեր մատակարարելու որոշման մասին. ԶԼՄ-ներ

Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է ամերիկյան M1 Abrams տանկերն Ուկրաինա ուղարկելու հարցը։ Նախկինում Վաշինգտոնը հրաժարվում էր Կիևին տրամադրել նման տեխնիկա, սակայն այժմ, ըստ երևույթին, փոխել է իր դիրքորոշումը, որպեսզի Գերմանիայի կառավարությանը դրդի գերմանական Leopard-2 տանկեր մատակարարել Ուկրաինայի զինված ուժերին։

CNN-ը հաղորդում է, որ Վաշինգտոնը շուրջ 30 M1 Abrams տանկ կուղարկի Ուկրաինա: Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ դա կարող է տեղի ունենալ արդեն իսկ այս շաբաթ: Տանկերի մատակարարման հստակ ժամկետները պարզ չեն, սակայն դրանք արդյունավետ օգտագործելու համար ուկրաինացի զինվորականները դեռ մի քանի ամիս պետք է վերապատրաստում անցնեն: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին CNN-ի հետ հարցազրույցում նշել է, որ Abrams տանկերը շահագործելը և պահպանելը բավական թանկ է:

Բեռլինը բազմիցս հայտարարել էր, որ գերմանական տանկերը Կիևին մատակարարելու թույլտվություն կտա միայն այն պայմանով, եթե ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրի իր M1 Abrams տանկերը: Գերմանիայի ամերիկյան «Ռամշտայն» ավիաբազայում օրերս արևմտյան երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Գերմանիային հնարավոր չէր եղել համոզել Leopard տանկեր ուղարկել Կիևին: Սակայն հունվարի 24-ին գերմանական Der Spiegel պարբերականը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը որոշել է «ամիսների քննարկումներից հետո», ի վերջո, Leopard տանկեր ուղարկել Ուկրաինա: Պարբերականը նշում է, որ խոսքը գնում է Leoperd 2A6 տանկերի առնվազն մեկ վաշտի մասին: Նշվում է, որ Բեռլինն, ամենայն հավանականությամբ, այդ մասին կհայտարարի այսօր:

Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել է, որ 12 Challenger 2 տանկեր կուղարկի Ուկրաինա: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Լեհաստանը պաշտոնապես Գերմանիայից թույլտվություն է խնդրել 14 Leopard 2 մարտական տանկեր Ուկրաինային մատակարարելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում