Գերմանական «Spiegel» հրատարակության համաձայն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը որոշել է տանկեր ուղարկել Ուկրաինա։
Ինչպես գրում է հրատարակությունը, Բեռլինը թույլ կտա նաեւ այլ դաշնակիցներին, այդ թվում՝ Լեհաստանին, գերմանական տանկեր փոխանցել Կիևին։
Ըստ «Spiegel»-ի՝ խոսքը Բունդեսվերի պահեստներում տեղակայված «Leopard A6» տիպի տանկերի մասին է։
Օլաֆ Շոլցի որոշման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ «CNN»-ը հայտնել է, որ Վաշինգտոնում ավարտին են մոտենում «Abrams» տանկերն Ուկրաինա ուղարկելու նախապատրաստական աշխատանքները։
Մասնավորապես, հայտնի չէ, թե ԱՄՆ-ն քանի տանկ կտեղափոխի Ուկրաինա։
Բացի այդ, ըստ «ABC»-ի, անցած շաբաթ «Ռամշտայնի» բազայում կայացած հանդիպմանը մասնակցող 12 երկրները 100 տանկ կուղարկեն Ուկրաինա: